Հայաստանում ընտրություններն անցնում են իրավաբանական գործընթացներին համապատասխան: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը` մեկնաբանելով Պարույր Հայրիկյանի որոշումը` հետ վերցնել դիմումը ՍԴ-ից: Դիվանագետը նշել է, թե ընտրական գործընթացները ընթանում են օրենսդրությանը համապատասխան:
Ըստ news.am-ի՝ մեկնաբանելով փաստը, թե նախագահ Սերժ Սարգսյանն ընտրարշավի ժամանակ դեսպաններից մեկին «նորաթուխ բլոգեր» է անվանել, Էյվսը նկատել է, թե չի կարող մեկնաբանել հարցը նման ձեւակերպմամբ, քանի որ չգիտի, թե ինչ եւ ում է նկատի ունեցել նախագահը: Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն էր իր բլոգում մեկնաբանել Հայաստանում ընթացող նախագահական ընտրարշավը` բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տալով:
Էյվսը նաեւ չի պատասխանել Լեհաստանի դեսպանի հասցեին Հայաստանի ԱԳ քննադատությանը` նշելով, որ իրավասություն չունի մեկնաբանել Հայաստանի եւ այլ երկրի հարաբերությունները:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am
Կարդացեք նաև