Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Դեհերյան. «Համացանցային ակտիվությունը քաղաքական PR-ի անբաժան մասն է» (Տեսանյութ)

Փետրվար 11,2013 14:58

DCIM104MEDIAԱյսօր «Էրեբունի Պլազա» համալիրում տեղի ունեցավ «Լրագրողներ հանուն ապագայի» հ/կ-ի հրատարակած «Ազատ գոտի կամ էլ. Հայաստան» գրքի շնորհանդեսը: Գրքի խմբագիրը «Լրագրողներ հանուն ապագայի» նախագահ Սուրեն Դեհերյանն է, ով Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գրքի համահեղինակները էլեկտրոնային լրատվամիջոցներում աշխատող տարբեր լրագրողներն են. «Մեր հիմնական նպատակն է` ամփոփել վերջին հինգ տարվա այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել համացանցի ազդեցության միջոցով` քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ այլ ոլորտներում: Ընթացքում հետաքրքրվել ենք անցումային շրջաններով ու խնդիր դրել տեսնել, թե ինչ ճանապարհ է անցել Հայաստանը համացանցի տարածման, բնակչության անտիվության առումով: Թեպետ համացանցը վերջին տարիներին արագ տարածում է գտնում Հայաստանում, բայց առայժմ չի համարվում այնպիսի գործիք, որը յուրաքանչյուր քաղաքացի կկարողանար օգտագործել կենցաղային, սոցիալական եւ այլ խնդիրներ լուծելու համար: Դրա համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ: Այսինքն, պետությունը եւ մասնավոր սեկտորը պետք է կարողանան լուրջ ներդրումներ անել, որպեսզի համապատասխան փոփոխությունները տեղի ունենան»: Դեհերյանը հավելեց, որ գրքում կարելի է գտնել լրագրողական հետաքրքիր ուսումնասիրություններ:

Մեր զրուցակիցը փաստեց, որ 2007թ.-ից համացանը օգտագործվեց քաղաքական գործընթացներում, ինչի ազդեցությունն ակնհայտ դարձավ 2008-ին. «Փաստորեն, 2008թ. Մարտի 1-ի դեպքերից հետո արգելափակվեց 18-20 լրատվական կայք: Իսկ 2012թ.-ին ԱԺ ընտրություններից հետո համացանցը տարածում ունեցավ քաղաքական գործիչների շրջանում. կուսակցությունների երիտթեւերի, նախկին եւ ներկա պատգամավորների կողմից սոցցանցում էջեր եւ կայքեր բացվեցին, որոնք ակտիվ օգտագործվում էին: Այժմ, նախագահական ընտրություններից առաջ էլ տեսնում ենք, որ բոլոր թեկնածուները, բացի կայքերից, նաեւ իրենց էջերն ունեն Facebook-ում, իսկ նրանց ներկայացուցիչները փորձում են ակտիվություն ցուցաբերել նաեւ այլ հարթակներում: Այս ամենը քաղաքական PR գործընթացի անբաժանելի մասն է»:

Սուրեն Դեհերյանի խոսքով. «Քաղաքական գործչի կողմից սոցցանցի օգտագործման դրական կամ բացասական ազդեցությունը կախված է նրանց նախաձեռնություններից: Կարեւոր չէ հենց սեփական էջի միջոցով ինչ- որ մեկի PR-ն անել: Կան բազմաթիվ այլ հնարավորություններ` մյուսի վրա ցեխ նետելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728