Պարտավորված լինելով պարզաբանել այն ամենն ինչ մամուլում շրջանառվելու պատճառով հետաքրքրական է դառնում հանրության համար, անդրադառնում եմ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքերի շուրջ տարածված ոչ ամբողջական, նաև կարծում եմ թյուր տեղեկատվությանը:
Կարծում եմ Սամվել Բալասանյանի խոսքերը կամ որոշակիորեն խեղաթյուրվել են մամուլում, կամ Բալասանյանը մինչև վերջ չի հասցրել միտքը ձևակերպել, ինչևէ, կուզեի որ բոլորը իմանան՝ ԲՀԿ-ի շահը և Գյումրիի ու Հայաստանի շահը բացարձակապես նույնն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի մեկ հիմնական նպատակ՝ երկիրը հանել զարգացման ու առաջընթացի նոր փուլ, բարձրացնել ու լուծել ժողովրդին հուզող խնդիրները: Սա է մեր շահը, սա է մեր հետաքրքրությունը և մեր գործունեության նպատակը երկրում ու առանձին վերցրած բոլոր տարածաշրջաններում: ԲՀԿ-ի շահը չի կարող տարբերվել երկրի շահից և չի կարող տարբերվել որևէ բնակավայրի, այդ թվում Գյումրիի շահերից: Գյումրեցիներին անհանգստացնող խնդիրների լուծումն էլ հենց նպատակն էր Բալասանյանի թեկնածությունն ԲՀԿ-ի կողմից առաջադրելու այդ քաղաքում, ինչի արդյունքում էլ նա ընտրվեց:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Կարդացեք նաև
Տ. Ուրիխանյան
Պարոն Ուրիխանյան, ափսոս եք, ում եք պաշտպանում:Նա հո առաջին անգամ չի ասել այդ մասին, հարցազրույցներում մեկում Ս.Բ. մեկ անգամ էլ է ասել:Այնպես , որ դա նրա հերթական ”բլթոցն ” է , որին պետք է որ ինքը արձագանքեր, շտկեր :Ուրեմն, դրա կարիքը չի զգացել ու գոհ է իր հարցազրույցից: