ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը «Սլաք» ակումբում անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի հացադուլին՝ ասաց, որ անկախ ամեն ինչից, նա մնաց այս խաղի մեջ, չնայած ինքը հարգում է այն ամենը՝ ինչ արեց Անդրիասը:
Հարությունյանի խոսքով` «Իմ դուրս գալուց հետո վիճակը դարձավ ավելի զավեշտական, տեսնում ենք իշխանությունների նյարդային վիճակը, նախագահը սկզբում կոպտում էր զոհվածի այրուն, ապա գյուղացուն, արդեն սկսել է կոպտել լրագրողներին… Իմ դուրս գալուց հետո գուրգուրվող եռյակը սկսեց իրար ոտքից քաշել»: Հարությունյանը գտնում է, որ անկախ ամեն ինչից, դաշտը մաքրվեց ու մի քանի օրից շատ բան կփոխվի:
«Դաշտն ավելի հստակեցավ ու հիմա մնացածը, որ տունտունիկ են խաղում, թե՝ տիկնիկային ներկայացում` առանձնապես տարբերություն չկա: Սերժ Սարգսյանը ահավոր թույլ նախագահ է, նյարդերը չեն դիմանում ու ինքն էլ հասկանում է , որ ժողովուրդն իրեն չի ընդունում», – ասաց Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ նրան ընտրություններից հետո հավանաբար ոչ մեկ չի շնորհավորի, իսկ ով էլ շնորհավորի՝ կդառնա քաղաքական դիակ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ