Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆերդինանտ Առաքելյան. Եթե պետք լիներ Հայրիկյանին վերացնել, ապա раз плюнуть

Փետրվար 11,2013 14:03

Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Հայաստանին անհրաժեշտ է օրենքի գերիշխանություն ու Ֆրանկլին Ռուզվելտի նման մի անհատ, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից: Ու մեկ էլ, ըստ մեր զրուցակցի, նախագահը պիտի իր «ներսում» մշակութային լինի:

Խոսելով թեկնածուների մասին՝ նա նշեց. «Այսօր Բագրատյանը քննադատում է այն, ինչ ժամանակին իրենք են արել…Բագրատյանը գուցե խելոք տնտեսագետ է, բայց չունի մշակութային կուլտուրա, իսկ միայն տնտեսագիտությամբ երկիր չի կառուցվի, Մարքսն, օրինակ, մենակ տնտեսագետ չէր, նա Շոպեն էր լսում…»:

Ինչ վերաբերում է թեկնածուներից Արամ Հարությունյանին, քանդակագործը չի հավատում նրան, ասում է. «Նա միշտ դնում է իր թեկնածությունը, նախորդ ընտրությունների ժամանակ էլ կարծիք հայտնեց, թե ամեն ինչ այնքան խառն է, ասես Պիկասոյի նկարչությունը լինի՝ նայում ես բան չես հասկանում: Եղբա՛յր, 20-րդ դարի համաշխարհային մշակույթի խոշոր դեմքերից մեկը՝ Պիկասոն ի՞նչ մեղավոր է, որ դու չես հասկանում»:

Այս պահին Ֆերդինանտ Առաքելյանի համար ֆավորիտներ են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը. «Սերժ Սարգսյանը ճանապարհ է անցել, հինգ տարի աշխատել է, լավ կլինի, որ ավարտի իր ծրագրերը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մշակութային մարդ է, եւ այս կյանքում դեռ չի արատավորվել: Ես կուզենայի, որ ժողովուրդը գնար եւ գեղեցիկ ընտրություն կատարեր, ով ում ուզեր, ընտրեր»: Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին էլ խոսեց մեր զրուցակիցը. «Պարզ չէր՝ կատարվածը դե՞պք էր, թե՞ ծաղրանկար: Պարույր Հայրիկյանն իրեն միշտ էլ տգեղ է պահել: Նա ժամանակին չար լեզվով էր խոսում Կարեն Դեմիրճյանի մասին, հետո անցավ Անդրանիկին, ֆիդայիներին, հետո վերջերս էլ վուլգար արտահայտվեց Ադիբեկյանի ասածի հետ կապված: Հիմա Հայրիկյանը շարունակում է նույն երգը երգել ռուսական ԿԳԲ-ի մասին: Ախր, որ էդ ԿԳԲ-ին պետք լիներ իրեն վերացնել, դա ի՞նչ էր որ՝ раз плюнуть : Ինքը ԿԳԲ-ին ու ոչ մեկին էլ պետք չէ…»:

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Aram says:

    “Սերժ Սարգսյանը ճանապարհ է անցել, հինգ տարի աշխատել է, լավ կլինի, որ ավարտի իր ծրագրերը”… Այսինքն ավարտին հասցնի
    1. ՀՀ հայաթափումը
    2. լյումպենացումը հասցնի 95 տոկոսի
    3. 5 տոկոսի ձեռքից խլի 95 տոկոսից խլածը
    ու հայդե Փարիզ:
    “Բագրատյանը գուցե խելոք տնտեսագետ է, բայց չունի մշակութային կուլտուրա” …
    Հ. Բագրատյանը կիթառ է նվագում, իսկ ինչ մշակութային կուլտուրա է տեսնում ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Ս. Սարգսյանի մեջ: Գուցե ողջ Հայաստանի շարժական ու անշարժ գույքին տիրանալու անհագուրդ ձգտումը Ս. Սարգսյանին դարձնում է մեծ կոլեկցիոներ ?

  2. Maxim says:

    Այ,՝ բյուրատեսք ու սուտ հավատացյալ: Քո մշակույթը կոպեկ չարժի, երբ մարդիք պարապ ման են
    գալիս,՝ առանց աշխատանքի հույս ունենալու: Երբ մայրերը չգիտեն իրենց երեխաներին ի՞նչ
    պատասխանեն, չկարողանալով բավարարել ամեաանհրաժեշտ օրվա պահանջները: Պիկասոն հենց
    մարդկային հոգու այլանդակ դրսևորումն է ներկայացնում, որը այսօր տիրում է մեր երկրում: Եթե
    դու արվեստագետ ես ապա ներկայացրու այն ճիվաղներին, որոնք երկիրը բերել են այս վիճակին,և
    ոչ թե գովերգի սս-ին, որը երկիրը օր-օրի տանում է կործանման: Մի՞ թե՛ լի տաշտակից օգտվելու
    մոլուցքը այնպես է փակել ձեր աչքերը, որ ոչինչ չեք նկատում: Ես ջարդուշուր կանեի այն բոլոր
    արվեստ կոչվող հիմարությունները, որոնք ծառայում են,՝ այս ստոր, անինքնասեր, անբարո,
    վարչախմբին: Քծնելու կարողությունն էլ է մարդկային որակ, բայց ոչ արվեստագետի համար,
    նրանով մեր երկրում թող զբաղվեն իրենց ,,Նժդեհական,, կոչողները, և նրանց համախոհները:

  3. Laura says:

    Գործակալի հերթական բացահայտում:
    Հենց ձեր «քավորի»՝ ԿԳԲ-Ի «խաթրին» են կպնում, հոգեվարքի մեջ եք ընկնում: Այս ընթացքում հոդվածագրերի անունները եթե գրառվի, վստահ եմ, Արխիվները բացելու կարիք չի լինի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728