Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը 3-րդ տեղում է, Հայրիկյանը՝ 1-ին

Փետրվար 11,2013 13:59

ՀՌԱՀ նախագահը ամփոփում է օգտագործած եթերաժամանակի ցուցանիշները

«Առաջին տեղում Պարույր Հայրիկյանն է, երկրորդ տեղում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, երրորդ տեղում՝ Սերժ Սարգսյանը, չորրորդ տեղում՝ Հրանտ Բագրատյանը, հաջորդը՝ Արամ Հարությունյանը, վեցերորդը՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, յոթերորդը՝ Անդրիաս Ղուկասյանը եւ վերջին տեղում՝ Արման Մելիքյանը:

Սրանք հեռուստատեսությամբ թեկնածուների լուսաբանվածության, օգտագործած եթերաժամի ցուցանիշներն են: Այս մասին այսօր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հրավիրած ասուլիսում տեղեկացրեց, թե որ թեկնածուն քանի րոպե է ծախսել անվճար եւ վճարովի եթերաժամանակից, ինչպես են ԶԼՄ-ները լուսաբանել նրանցից յուրաքանչյուրին եւ ինչպիսին է եղել դինամիկան՝ նախորդ հաշվետու շրջանի համեմատությամբ:

Քարոզարշավի սկզբից մինչեւ փետրվարի 6-ը արդեն տվյալները կան. «Դուք գիտեք, որ հաշվետու շրջանում տեղի ունեցան միջադեպեր, որոնք արտացոլումն ունեցան քարոզչության տեմպի եւ լուսաբանման վրա»:

Երբ թեկնածուները խոսել են Հայրիկյանի մասին, Գրիգոր Ամալյանն ասաց, որ դա հաշվել են ոչ թե Պարույր Հայրիկյանի եթերաժամի վրա, այլ՝ տվյալ խոսող թեկնածուի:

Շատ պասիվ է եղել վճարովի եթերաժամանակից օգտվելու հնարավորության տնօրինումը թեկնածուների կողմից:

Այսպես. Հրանտ Բագրատյանը անվճար կարգով տրամադրված եթերաժամանակից միջինացված օրվա ցուցանիշով օգտվել է 7.70 տոկոսով պակաս, քան նախորդ հաշվետու շրջանում: Սա, ըստ Գրիգոր Ամալյանի, կարող է պայմանավորված լինել նրանով, որ Պարույր Հայրիկյանի միջադեպից հետո եթերից հանեց իր քարոզչական հոլովակը: Պարոն Բագրատյանը բավականին օգտվել է վճարովի եթերաժամից, այն նախորդ հաշվետու շրջանից ավելացել է՝ 480 տոկոսով, իսկ հաղորդումներով ավելացրել է մասնակցությունը 216 տոկոսով: Լրատվական թողարկումներում պարոն Բագրատյանին 20 տոկոսով ավելի շատ են անդրադարձել:

Պարույր Հայրիկյանը անվճար եթերաժամանակից քիչ է օգտվել՝ 59 տոկոս նվազում կա, որովհետեւ հիվադանոցում էր եւ չէր կարող օգտվել դրանից: Հաղորդումներում էլ, բնականաբար, քիչ է մասնակցել, փոխարենը՝ լրատվական թողարկումներում լուսաբանումների ծավալն է թռիչք ապրել՝ 339 տոկոսով:

Արամ Հարությունյանը քիչ է օգտվել անվճար եթերաժամանակից, չի օգտվել վճարովի եթերաժամանակից, նվազել է հաղորդումներին մասնակցությունը, փոխարենը՝ ավելի շատ է լուսաբանվել, քան նախորդ շրջանում:

Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ նվազել են ցուցանիշները անվճար, վճարովի եթերաժամանակից օգտվելու, հաղորդումներում մասնակցության առումով:

Անդրիաս Ղուկասյանի մոտ կա անվճար եթերից օգտվելու աճ՝ 11.2 տոկոսով, չի օգտվել վճարովի եթերաժամանակից, հաղորդումներում մասնակցության ցուցանիշը պակասել է 81 տոկոսով: Նրա քարոզարշավի դեպքում, ըստ ՀՌԱՀ նախագահի, նման դինամիկան սպասելի է: Արման Մելիքյանի եթերաժամանակից օգտվելու ցուցանիշը պակասել է 22 տոկոսով, չի օգտվել վճարովի եթերաժամանակից, փոխարենը նրա ներկայացուցիչները հաղորդումներին են մասնակցել:

Գործող նախագահի դեպքում կա 10 տոկոս նվազում՝ անվճար եթերաժամանակից եւ 32 տոկոս նվազել է վճարովի եթերից օգտվելու ցուցանիշը, հաղորդումներում 19 տոկոսով մասնակցության ցուցանիշը, 38,5 տոկոս էլ լրատվականներում: Ընդհանուր առմամբ՝ եթերում Սերժ Սարգսյանն ունի 34.2 տոկոս նվազում՝ բոլոր ցուցանիշներով. «Էպոսագետն էլ գիտեք, որ չէր օգտվում անվճար եթերաժամանակից նախորդ շրջանում, այս շրջանում օգտվել է, օգտագործել է 17 րոպե 58 վայրկյան: Վճարովի եթերաժամանակից չի օգտվել: Էական աճ ենք փոխարենը տեսնում հաղորդումներում նրա կամ նրա ներկայացուցիչների մասնակցության՝ 58 տոկոս եթերաժամանակի աճ ունենք՝ նախորդ շրջանի հետ համեմատած: Լրատվականում մինուս 12.5 տոկոս:

Առավելագույն աճը եթերում Պարույր Հայրիկյանի մոտ է 252 տոկոս՝ հասկանալի պատճառներով: Առավելագույն նվազումը՝ Սերժ Սարգսյանի մոտ է»:

Ամենաշատ փող ծախսած թեկնածուն, Գրիգոր Ամալյանի գնահատմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանն է: Նա ամենաշատն է օգտվել վճարովի եթերից:

Թե ինչու է Սերժ Սարգսյանը քիչ լուսաբանվել՝ Գրիգոր Ամալյանն այսպես բացատրեց. «Անվճար եթերաժամի տնօրինումը Հայրիկյանի դեպքից հետո դադարեցրեց, ինչպես նաեւ՝ իրենց հոլովակները եւ այցելությունը՝ մարզեր: Սա ազդեց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    գրիգոր ամալյան, երբ հայելու մեջ նայում ես,՝ի՞նչ ես մտածում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728