Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» կազմակերպությունն այսօր ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ բողոքի ակցիա անցկացրեց՝ դատապարտելով Թուրքիայում հայերի դեմ սկսված բռնությունների նկատմամբ ՄԱԿ-ի անտարբերությունը: Երթին միացել էին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:
Ակցիայի մասնակիցները դեսպանի խորհրդականին հանձնեցին իրենց բողոք-նամակը: «ՄԱԿ-ի կրավորական կեցվածքն ու լռությունը էլ ավելի են խորացնում հակահայկական մթնոլորտը: Ակնկալում ենք, պահանջում ենք ՄԱԿ-ի գնահատականը եւ պահանջը՝ թուրքական իշխանություններից հարցին համապատասխան վերաբերմունք ցույց տալու համար»,- դեսպանի խորհրդականին նամակը հանձնելուց առաջ ասաց ակտիվիստներից մեկը:
«Նիկոլ Աղբալյան» միության կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը մեր զրույցում եվրոպական կառույցների անտարբերությունն այսպես բացատրեց. «Եվրոպական կառույցները իրենց կրավորական կեցվածքով եւս մեկ անգամ, ինչպես 1915 թվականին, ապացուցում են, որ իրականում իրենց առաքելությունը չեն իրականացնում »:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ