Այսօր «Սլաք» ակումբում ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը անդրադառնալով իր ինքնաբացարկին, ասաց, որ իմաստ չի տեսնում անընդհատ խոսել այդ մասին, բայց, ամեն դեպքում ինքը գտնում էր, որ անիմաստ է լեգիտիմացնել ընտրությունները: Նա կոչ էր արել թեկնածուներին՝ Սերժ Սարգսյանին մենակ թողնել, բայց այդ կոչին ահազանգող այդպես էլ չեղավ:
Անդրադառնալով Հայրիկյանին, նա ասաց, որ վերջինը հայտնվեց հակասական վիճակում, ինչի հետ կապված էլ այժմ խեղդվում է Հանրապետականի ջրավազանում. «Սահմանադրական դատարան դիմելը, քաղաքական հայտարարություն անելը աբսուրդ վիճակ էր: Հիմա, քանի որ մյուսները չկանգնեցին իր վրա, միգուցե նրա վրա եղան ճնշումներ…»:
Հարությունյանի խոսքով` «Հայրիկյանը իրեն, Սահմանադրական դատարանին եւ իշխանությանը դրել է հիմարի տեղ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ