Ըստ Տիգրան Ուրիխանյանի, ԲՀԿ-ում այս պահին բացառում են կոալիցիայի թեման
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չունի որեւէ քննարկում այդ թեմայի շուրջ այս պահի դրությամբ, առավել եւս՝ այն պատճառով, որ բացարձակապես աննպատակահարմար է նման հարց քննարկելը, որեւէ բան դեռ չի փոխվել, ինչը կարող է մեզ ուղղորդել ոչ թե այդ քայլին, որովհետեւ ես առհասարակ բացառել եմ կոալիցիա արտահայտությունը, եզրույթը եւ այդ ձեւաչափը հետեւաբար, որը մարդիկ պատկերացնում են, կամ պատկերացրել են մինչ օրս, կամ որը տեղի է ունեցել մեզանում անցած կառավարման շրջանում: Առհասարակ բացառելով կոալիցիայի թեման այս պահի դրությամբ` քննարկումները աննպատակ են, որովհետեւ որեւէ բան չի փոխվել նաեւ իրավիճակային առումով, ինչը կարող է մեզ ուղղորդել այդ ուղղությամբ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ այս ընթացքում ՀՀԿ-ական տարբեր գործիչներ չեն բացառել, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ն կրկին մաս կկազմի գոծող կոալիցիային: Անցած շաբաթ համանման տեսակետ հայտնեց նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչը տարատեսակ քննարկումների եւ վերլուծությունների տեղիք տվեց մամուլում:
Մամուլի այդ անդրադարձերն ու քննարկումները Տիգրան Ուրիխանյանը համարում է «թյուր ընկալման» արդյունք. «Մենք ունենք ստանձնած պատասխանատվություն, պարտավորություններ ժողովրդի առջեւ եւ պատրաստ ենք եղել միշտ եւ հիմա էլ պատրաստ ենք լինելու մտնել այդ բեռի տակ՝ այդ պատասխանատվության տակ, պատվով այն տանել եւ իրականացնել, այն հանրային պատվերները, որոնք որ մեզ տվել են, տալիս են կամ տալու են մեր ընտրողները, այդ թվում կառավարման մյուս՝ գործադիր ոլորտում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Էխխխխխ ուրիխան, ուրիխան, ,,ազգի պաշտպան,, ուրիխան: