Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղամասային ընտրական հանձնաժողովների 16,000 անդամների վերապատրաստում ԵԱՀԿ, ԵՄ աջակցությամբ

Փետրվար 11,2013 12:57
kyh

Տեղամասային  ընտրական հանձնաժողովների  անդամների համար առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ ԵԱՀԿ, ԵՄ  աջակցությամբ անցկացվող ուսուցողական դասընթացի ծրագիրը ներկայացվեց այսօր Երևանում:

Վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հունվարի 28-ին և ավելի քան 40 դասավանդողների օգնությամբ անցկացվում է երկրի ամբողջ տարածքով: Դրա նպատակն է նախապատրաստել տեղական ընտրական հանձնաժողովների մոտ 16,000 անդամների փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունավետ անցկացմանը: Ծրագիրը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ընտրողների գրանցման և ձայների հաշվառման ընթացակարգը, ընտրողների  ինքնության հաստատման և քվեաթերթիկի վավերացման համար թանաքի ճիշտ օգտագործումը և թույլ տեսողություն ունեցող ընտրողներին աջակցելու համար խոշորացնող ոսպնյակների օգտագործումը:

«Ընտրական հանձնաժողովների անդամները կարևորագույն դեր ունեն ընտրությունների օրվա լավ անցկացումը ապահովելու առումով: Հուսով եմ, որ այս ուսուցողական ծրագիրը կնախապատրաստի նրանց գալիք ընտրությունների մարտահրավերներին»,- նշեց ԵԱՀԿ երևանյան  գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

«Ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության հիմքն են: Հետևաբար Եվրամիությունը ակնկալում է, որ Հայաստանը կապահովի գալիք նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը»,- նշեց  Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան: Նա նաև հավելեց, որ  ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող վերապատրաստումը օգնեց ընտրական հանձնաժողովների անդամներին  բարելավելու և թարմացնելու իրենց հմտությունները:

Ընտրական հանձնաժողովների անդամները նաև  ստացել են  տեղեկատվական նյութեր և ձեռնարկներ, տեղեկատվական պաստառներ, որոնք ցուցադրվելու են ընտրատեղամասերում, նոր ընտրական օրենսգիրքը և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների ժողովածուն:

Վերապատրաստման ծրագիրը կազմակերպել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը /ԱՅ ԷՖ Ի ԷՍ/: Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հովանավորել է նախապատրաստական ծրագիրը դասավանդողների համար, իսկ Բրիտանական դեսպանատունը տրամադրել է խոշորացույցներ թույլ տեսողություն ունեցողների համար:

Ծրագիրը մաս է կազմում 1.7 մլն եվրո արժողությամբ ծրագրի, որը միտված է Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի հզորացմանը: Ծրագիրը իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից և ֆինանսավորվում ԵՄ կողմից:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728