Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բազմազավակ ընտանիքին աջակցելու փոխարեն զրկել են անգամ սոցիալական նպաստից (Տեսանյութ)

Փետրվար 11,2013 12:48

Համատարած աղքատության և գործազրկության պայմաններում հայտնված շատ բազմազավակ գյումրեցի ընտանիքներ իշխանությունների կողմից աջակցություն ստանալու փոխարեն ներքաշվում են ավելորդ թղթարարության ու քաշքշուկների մեջ և անգամ զրկվում են սոցիալական նպաստից: Եվ որևէ մեկի պետքն էլ չի լինում, թե վեց կամ յոթ երեխաներ ունեցող ընտանիքն ինչպես է գոյատևելու և ինչ միջոցներով է խնամելու ու կերակրելու երեխաներին:

Առաջին հայացքից անլուծելի թվացող նման թղթարարական քաշքշուկի մեջ է հայտնվել Եփրեմյանների 7 երեխաներ ունեցող ընտանիքը: Տարիներ առաջ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված այս ընտանիքին Գյումրու նախկին քաղաքապետը բնակարան է նվիրել, ինչի պատճառով նրանք դուրս են հանվել հերթացուցակից: Սակայն բնակարանը մինչև օրս նրանց անունով չի ձևակերպվել: Բնակարանի նախկին տերը հսկայական կոմունալ վարձեր է պարտք եղել, այդ իսկ պատճառով պատկան մարմինները հրաժարվել են Գյումրու Բորյան 4 հասցեի բազմաբնակարան շենքում գտնվող այդ բնակարանի առք ու վաճառքը օրինականացնել: Ավելին, պետության կողմից սոցիալական նպաստի տրամադրման կարգում նախորդ տարի կատարված փոփոխություններից հետո այս բազմազավակ եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքին փաստացի բնակության վայրում գրանցում չունենալու պատճառով զրկել են նպաստից:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը հագուստ, կոշիկ և վառելափայտ տրամադրելու նպատակով այցելեցին Եփրեմյանների ընտանիքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728