Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Մեր վարկանիշը 30-40 տոկոս է»

Փետրվար 11,2013 12:03

Նախագահի թեկնածուն սոցհարցում կատարողներին անվանում է ավանտյուրիստներ

 Հրանտ Բագրատյանին իր քարազարշավի ժամանակ մարդիկ պարբերաբար հիշեցնում են նրա վարչապետության տարիները, ՀՀՇ-ին են հիշեցնում: Aravot.am-ը «Հայացք» ակումբում նրանից հետաքրքրվեց՝ դա վատ չի՞ անդրադառնում՝ քարոզարշավի վրա: Հրանտ Բագրատյանը չհամաձայնեց. «Բացարձակապես: Այ դուք հիմա նստած դա եք միայն ասում, բայց մարդիկ դրանից 9-10 անգամ ավելի լավ բաներն են ասում: Մարդիկ ասում են՝ պատերազմը հաղթել ենք քո օրոք, քո օրոք լույս ենք ստացել: Գյուղերում ասում են՝ քեզանից հող ստացանք, եղբայր: Այն օրը հիդրոապարատների գործարանը, մյուս օրը՝ Մետաքսի գործարանն է եկել ինձ մոտ բողոքով, տաքսիստներն են եկել: Ասում են՝ ձեզանից ենք լսում, որ լիցենզիան վերացրել են: Դուք գալիս եք, փնտրում եք, ինչ-որ մեկին գտնում եք: Մենք շատ դեմոկրատ ենք: Եթե մեկը գալիս է, քննադատում է ինչ-որ մի ծերուկ, մենք  նրան չենք սպառնում, հրավիրում ենք ամբիոն, ասում ենք՝ արի ամբիոնից ասա, թող բոլորը լսեն: Այնպես որ, դուք էլ ձեր հերթին ճիշտը մատուցեք: Այդպես չի: Եվ վարկանիշն ահավոր բարձր է: Մեր վարկանիշը 30-40 տոկոս է: Մենք լավ գիտենք, ում վարկանիշն են բարձրացնում, ումը հատկապես՝ իջեցնում»:

Պարոն Բագրատյանը նշեց, որ գործից խոսում է միայն Բագրատյանը. «Ես գնում եմ գյուղ առ գյուղ, թաղ առ թաղ, եւ ես տեսնում եմ, որ ինչքան շատ ժամանակ մնա, այնքան իմ շանսերը բարձրանում են»:

Սոցհարցում կատարողներին՝ հատկապես Եվրոպայից եկածներին նա անվանեց արկածախնդիրներ եւ ավանտյուրիստներ եւ բացատրեց, թե ինչ սխալ են նրանք թույլ տվել՝ տարրական հաշվարկ չկարողանալով կատարել «Իշխանությունն է ասում, որ այս երկրում աղքատությունը 35 % է, ուրեմն 100 հարցվածից 35-ը աղքատ է, ճի՞շտ է: 100-ից հանած 35՝ 65 է, ուրեմն ոչ մի կերպ Սերժ Սարգսյանի վարկանիշը 65-ից ավելի չպիտի լիներ, ճի՞շտ է: Ուրեմն եթե 66 է, 69 կամ 72, ուրեմն աղքատներն էլ են նրան կողմ: Հասկանո՞ւմ եք այս խայտառակությունը: Գոնե այդ մարդկանց ասեին՝ նման թվեր մի ասեք: Գյումրիում հարցվածներից ամեն երկրորդը աղքատ է: Բայց եթե 80 տոկոս ձայն ունի Սերժ Սարգսյանը, ուրեմն հալալ է այդ «իշխանությանը»:

Ինչ վերաբերում է իր՝ տնտեսագիտական լուրջ բաներից խոսելուն, ըստ պարոն Բագրատյանի՝ «Մարդիկ լավ էլ ընդունում են, հասկանում են: «Շանթի» եթերում ինձ հարց տվեցին, որի հետ ես կապ չունեմ: Ես հասկացա, որ ես բացթողումներ ունեմ: Մարդիկ կան, որ ինձ գրկաբաց ընդունում են, ասում են, մենք մեր եղն ու բրինձը թողած՝ ուրիշին չպետք է ընդունենք: Սերժ Սարգսյանի դեմ ամենաանցանկալին, ամենավախենալուն ես եմ: Ես այդ բուրգը ջարդելու եմ: Երկրորդ փուլ եթե լինի, եթե մեծամիտ չթվամ, գործող նախագահը ընդհանրապես չպետք է մասնակցի»:

Պարոն Բագրատյանը բացատրեց, թե ինչու են անձնագրեր հավաքում. «Իշխանությունը հայտարարել է, որ կաշառք չի տալու: Հետո հասկացել է, որ եթե կաշառք չտա, իրեն ինչու պիտի ձայն տան: Իրենք անձնագրերը հավաքում են, որ եթե չգնան ընտրության այդ մարդիկ, լրացնեն ու տան իրենց թեկնածուի անունով»:

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728