Ամերիկահայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանի «Kurtág and Ligeti: Music For Viola» ալբոմը ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն դասական գործիքային սոլո ալբոմ» անվանակարգում:
Լոս Անջելեսում կիրակի ուշ երեկոյան կայացել է «Գրեմի» 55-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել կատարողներ Գոտյեն և Քիմբրան՝ «Somebody That I Used to Know» կատարման համար:
«Fun.» խումբը լավագույնն է ճանաչվել «Տարվա լավագույն երգ» անվանակարգում՝ իր «We Are Young» երգով: Խումբն արժանացել է նաև «Տարվա լավագույն նոր կատարող» մրցանակին:
Անգլիական ֆոլք ռոք «Mumford and Sons» խումբը նվաճել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակը, իսկ «Լավագույն սոլո փոփ կատարում» անվանակարգում «Գրեմի» մրցանակ է ստացել անցյալ տարվա նույն մրցանակի բազմաթիվ անվանակարգերում հաղթող ճանաչված անգլիացի երգչուհի Ադելը:
Կարդացեք նաև
Ամերիկահայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանի «Kurtág and Ligeti: Music For Viola» ալբոմը ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն դասական գործիքային սոլո ալբոմ» անվանակարգում:
Երեք ժամ տևած շուոն վարել է ռեփ ոճի երաժշտության կատարող LL Cool Jay-ը, որն արարողության ավարտին ռեփ կատարումով հանդես է եկել իր ընկերների հետ, որոնց թվում է եղել նաև Chuck D կատարողը:
Արարողության ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել կյանքից վերջերս հեռացած երաժշտության աստղերի հիշատակին, ներառյալ Հնդկաստանի լեգենդար սիթարահար Ռավի Շանքարին, որի «Living Room Sessions» ալբոմը «Գրեմի» մրցանակ է նվաճել «Համաշխարհային լավագույն ալբոմ» անվանակարգում: Մրցանակն ընդունել է հանգուցյալ սիթարահարի դուստր Անուշկա Շանքարը, որի «Traveller» ալբոմը մրցում էր նույն անվանակարգում:
Արմեն Հովհաննիսյան
«Ազատություն» ռադիոկայան