Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Գյումրիի բաժինը նոր շենք ունի

Փետրվար 11,2013 11:45

Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը. գործ, որ հետևողականորեն իրականացվում է: Հերթը ոստիկանության Գյումրիի բաժնինն էր:

Փետրվարի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքի բացման արարողությանը:

1988 թվականի աղետալի երկրաշարժից ավերվեց նաև Լենինականի ներքին գործերի վարչական շենքը: Իրավապահները ստիպված էին աշխատել ժամանակավոր տնակում, ապա՝ վարձակալած շինություններում:

2008 թվականին սկսվեց նոր շենքի շինարարությունը, որը դադարեցվեց 2010-ին: Ուղիղ մեկ տարի առաջ Գյումրիի ոստիկանների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հավաստիացրեց, որ նրանք ամենակարճ ժամանակում նոր շենք կունենան: Եվ ահա կրկին խոսքը գործ է. 2012 թվականի ապրիլին վերսկսված շինարակական աշխատանքներն ավարտված են, ու ոստիկանները հերթական նորամուտն են նշում:

Ոստիկանության Գյումրիի բաժնի քառահարկ շենքն ունի բոլոր պայմանները լիարժեք իրավապահ գործունեություն իրականացնելու համար՝ ժամանակակից, հարմարավետ, լուսավոր աշխատասենյակներ՝ կահավորված ու հագեցված համակարգչային տեխնիկայով, հրաձգարան, մարզասրահ, ճաշարան, անձնագրային բաժանմունքի հատվածը բոլոր պայմաններն ապահովում է քաղաքացիներին արագ ու որակյալ սպասարկելու համար:

Իսկ շենքի բացումը խորհրդանշական էր՝ երեխաների ձեռքով, ինչն ընդգծում է ապագայի ոստիկանությունը կերտելու առաքելությունն ու հետևողականությունը:

Բացման արարողությունից հետո ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728