«Անժիի» եւ ֆուտբոլի Կամերունի ազգային հավաքականի հարձակվողն այսպիսի սենսացիոն հայտարարություն է արել «Je Wanda» հանդեսին տված հարցազրույցում՝ բացահայտելով իր եւ իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ եղած հակասության մանրամասները:
Ըստ համաշխարհային ֆուտբոլի աստղի, իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան իրեն ուզում է սպանել եւ ինքն ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվել է թունավորվելու ռիսկի վախից: «Ֆեդերացիայի պաշտոնյաները կործանել իմ կյանքը, սպանել ինձ: Դրա համար ես հիմա թիկնապահներով եմ շրջում: Գիշեր ու ցերեկ իմ դռան առջեւ մարդ է կանգնում: Դա ինքնապաշտպանության համար է», – ասել է Էտո՝Օն: Նրա համոզմամբ Կամերունում ֆեդերացիան ղեկավարում են անիրազեկ եւ կոռումպացված մարդիկ: «Նրանք ցանկանում են ուրիշների՝ բարձրակարգ ֆուտբոլիստների, հաշվին ապրել գեղեցիկ տներում, գեղեցիկ մեքենաներ վարել: Բավական է: Դուք արդեն բավականաչափ ապահովել եք ձեր ընտանիքները: Մեզ հանգիստ թողեք», – հայտարարել է ֆուտբոլիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ