Այդ երկրի մարմնավաճառները կկատարե՞ն անցած շաբաթ տված իրենց խոստումը:
Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականը Իոհաննեսբուրգում անցկացված «Աֆրիկյան ազգերի գավաթ» առաջնության եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասավ Բուրկինա-Ֆասոյի ընտրանու նկատմամբ եւ երրորդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը: Հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ նիգերիացիները խաղում էին առանց իրենց առաջատարի՝ վնասվածքի պատճառով պահեստայինների նստարանին հայտնված Էմանուել Էմենիկեի:
Սակայն այս հաջողությանը, հնարավոր է, Նիգերիայի տղամարդիկ ավելի շատ սպասում էին նաեւ այլ ակնկալիքներով: Այդ երկրի մարմնավաճառների ասոցիացիան անցած շաբաթ հայտարարել էր, թե գավաթը նվաճելու դեպքում մարմնավաճառները հաճախորդներին ծառայությունները կմատուցեն անվճար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ