Նրա կարծիքով թեկնածուների միավորումը անհրաժեշտ է
Այսօր Գյումրի այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում, խոսելով Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմելու, ու դիմումը միայն մյուս թեկնածուների հետ միանալու պարագայում հետ վերցնելու նախապայմանին, ասաց .«Ես քանի անգամ ասել եմ այս հարցով , սա Պարույր Հայրիկյանի իրավունքն է, և հիմա, ինչ կորոշի դատարանը օրենքի սահմաններում, ես դա կհարգեմ: Դա առաջինը, երկրորդը շատ ուրախ եմ, որ եղել է գոնե մեկ ընդհանուր փաստաթուղթ երեք թեկնածուների միջև, որը շատ կարևոր կոչ է կեղծիքների դեմ` Հայաստանից բացակայող քաղաքացիների ցուցակը հրապարակելու պահանջով: Եվ այդ քաղաքացիները զրկվել են իրենց քվեարկելու իրավունքից , և երրորդը, որ կոչ ենք անում, որ ժողովուրդը մասնակցի: Եվ ինձ համար կարևոր է, որ նախաձեռնության հեղինակներից մեկը ես եմ եղել, այնպես որ այդ միասնության կոչը առաջին հերթին միշտ եղել է «Ժառանգության» և իմ , դրա համար ես չեմ կապում դատարան դիմելու քայլը, որ իր իրավունքն է , այլ անհրաժեշտության հետ, որը կա քաղաքական ու քաղաքացիական համաձևում: Ես կարծում եմ, որ միավորում ի վերջո անհրաժեշտ է թեկնածուների, քաղաքական ուժերի և ի վերջո քաղաքական հոսանքների միջև»:
Նա ասաց, որ վերադառնալով Երևան՝ կշարունակի այդ գործընթացը, կզանգահարի Պարույր Հայրիկյանին ու Հրանտ Բագրատյանին ու դեռ կզրուցի նրանց հետ :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իմ շատ հարազատներ,՝ Հրանտ, Պարույր, և Րաֆֆի: ,,ըստ այբենարանի հերթականությամբ,,:
Փոխզիջումներով միացեք և ազգը փրկեք: Դուք ոչ միայն ազգի, այլև աստծու առջև մեծ
բարեգործ կլինեք: Ինչ խղճով Դուք կարող եք թույլ տալ, որ ևս 5 տարի այդ պարկաճիճուները
ազգի որովայնը լափեն ու խժռեն: Չե՛ որ նրանք չունեն բարոյական ոչ մի նորմ: Նրանց ուղեղը
միայն աշխատում է թալանի վրա: Միացեք և կտեսնեք, թե ինչ զարթոնքի ալիք է բարձրանում:
Ես հեռու երկրներից Ձեր մոտ կգամ և կլիմեմ Ձեր երեքի խոնարհ ծառան: Շատ պիտանի, կոնկրետ
փորձ ունեմ գյուղատնտեսության մթերքների վերամշակման բնագավառում: Ինձ նման հազարավոր
հայեր և այլ ազգիներ կհավաքվեն Հայաստանում, իրենց բարի գործով: Սա էլ ոչ պակաս Արցախի
հաղթանակ կլինի: Եթե Հայաստանը ևս անցած 5 տարվա չափ դատարկվի ապա էլ ինչ Արցախ: Մեծ
հույսերով սպասում եմ Ձեր երեքի միացման հրաշք լուրին: Աստված Ձեզ հետ, իսկ Դուք հայության,
ողջ հայուքյան, աշխարհի ցանկացած ծայրում:
Բնույթով (այլ ոչ թե կուսակցական պատկանելությամբ) ընդդիմադիր եմ: Այդպիսին եմ ողել ողջ կյանքումս: Սակայն ՁԵՐ միավորվելու և ընտրվելու դեպքում կյանքումս առաջին անգամ կդառնամ իշխանամետ, անկախ նրանից, թե ձեզանից ով կդառնա նախագահ, վարչապետ կամ այլ բան: