Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի պատասխանը Բագրատյանին. «Էս էլ Կոկա-Կոլա չէ, որ մի հատ էլ փորձես» (Տեսանյութ)

Փետրվար 10,2013 19:59

ՍԴ դիմելու հիմնական պատճառը նախագահի թեկնածու Պարույր  Հայրիկյանի համար ժողովրդավարության ու ահաբեկչության անհամատեղելի լինելը ցույց տալն էր:

«Բոլորս ամեն ինչ անենք, որ որեւէ մեկի ատելությունը մեզ չշեղի հիմնական ուղուց»,- 2 շաբաթով ընտրությունները հետաձգելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց պարոն Հայրիկյանը:

Անդրադառնալով նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե եթե  Հայրիկյանը  ուզում է միասնական թեկնածու, ապա առաջին հերթին թող ինքը հանի թեկնածությունը, ասաց. «Բոլորը սկզբում պայմանավորվում են:  Բագրատյանը կարող է որոշ բաներ սովորել այն ամենից ինչ իմացել ենք ու կիրառել անցյալում: Բոլոր թեկնածուները հենց սկզբից  ջենտլմենաբար պետք է տրամադրված ասեն, որ իրենք ունեն այնքան ուժ, որ իրենց պրիմիտիվ ամբիցիաները մի կողմ դնեն ու հանեն իրենց թեկնածությունը: Ես դա մի անգամ արել եմ ու նման առաջարկություն  ինձ կարող է անել նա, ով մի անգամ իր կյանքում արել է: Սիրում եմ բոլորին էլ, բայց թող իմանան, Հայրիկյանի արածն իրենք արդեն արե՞լ են, որ Հայրիկյանին առաջարկում եմ մի հատ էլ անել, էս  էլ Կոկա-Կոլա չէ, որ մի հատ էլ փորձես»:

Սահմանադրական դատարանն ընդունել է պարոն Հայրիկյանի դիմումը, բայց թեկնածուն մեկ օրվա ընթացքում կարող է հետ վերցնել, եթե  փոշմանի:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն էլ լրագրողներին ասաց, որ որոշումը կհրապարակեն առաջիկա 4 օրերի ընթացքում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Galust says:

    Մալադեց Հայրիկյանին,
    Ողջ աշխարհը վրան ծիծաղում ա, բայց իրեն չի կորցնում` շարունակում ա սովորացնել ու անկապություններ խոսել: Վիճակահանությամբ պաշտոններ ա բաժանում, բաներ ա առաջարկում, ինքն էլ չի հասկանում ինչ և ոնց??
    Իսկական Շվեյկ:
    Դե էդքան լավն ես, իրոք, ասա “ես հանում եմ հօգուտ միասնական թեկնածուի: Իսկ հիմա քայլը ձերն է Բագրատյան ու Րաֆֆիի…” Այ սա կհասկանայինք: Մեկ ա ասում ես առանձին-առանձին պարտվելու ենք, թե չէ.. կոն չդրած ղումար ես խաղում, որ ինչ անես…?

  2. Սոս Ավետիսյան says:

    Գալուստ ջան, եղբայր, սրամիտ չէր: Քո մասին մտածելով եմ ասում` մի խառնվիր տխրահռչակ իշխանությունների ջղաձիգ խաղերին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728