«Moscow Open» շախմատային փառատոնի տղամարդկանց «A» խմբի պայքարի մասնակից հայաստանցի ինը շախմատիստներից լավագույնը ՖԻՖԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը դարձավ, որը 6,0 միավորով պայքարը եզրափակեց 22-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր վաստակեց եւ Ռոբերտից մեկ աստիճան ցածր տեղ զբաղեցրեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:
Մեր մյուս շախմատիստները՝ Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, Արման Միքայելյանը եւ Դավիթ Գեւորգյանը, բավարարվեցին ավելի համեստ դիրքերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ