Հայաստանցի շախմատիստուհին «Moscow Open 2013» շախմատային փառատոնում դուրս մնաց մեդալների համար պայքարից:
«B» խմբում Լիլիթը եզրափակիչ՝ իներորդ, տուրում ոչ-ոքի արեց Բելառուսի ներկայացուցիչ Լանիտա Ստեցկոյի հետ եւ 6,5 միավորով 172 մասնակիցների մեջ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը:
Իսկ մրցանակակիրների եռյակը ըստ հաջորդականության կազմեցին ռուսաստանցիներ Մարինա Ռոմանկոն` 7,5 միավոր, Տատյանա Կլիչկովան՝ 7,5 եւ Լիդիա Տոմնիկովան՝ 7,0:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ