Լրահոս
Օրվա լրահոսը

Կանայք երկու անգամ ավելի շատ են ծանրաբեռնված. Ի՞նչից են տանջվում կանայք

Փետրվար 10,2013 17:48

 

Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն մասին, թե ինչից են տանջվում տղամարդիկ, այժմ անդրադառնում ենք կանանց: Կանայք հուզվում են, հիասթափվում և տանջվում տարբեր պատճառներով: Օրինակ՝ 20-ամյա Լինան տանջվում է քննություններին նախապատրաստվելուց. «Ատում եմ, երբ քննությունների միջև հեռավորությունը շատ քիչ է լինում, իսկ ես աշխատում եմ, հազիվ եմ հասցնում, չեմ սիրում ծույլիկներին, ուզում եմ լավ սովորել: Բայց իրոք տանջվում եմ նախորդ օրերին, այդ շրջանում դատարկում եմ հանգստացնող դեղերի տուփը»: 45-ամյա Կարինեն էլ տանջվում է անքնությունից. «Քունս չի տանում, օրվա մեջ ընդամենը 3 ժամ եմ քնում: Առավոտյան շուտ եմ զարթնում, գնում աշխատանքի, բայց ամբողջ օրը ֆիզիկական ցավից եմ տրտնջում»: Մեր հերոսուհինեից շատերի խոսքով՝ կա նաև հաճելի տանջանք: Օրինակ՝ 34-ամյա տիկին Մարին տանջվում է իր աղջիկների ձեռքին. «Երկուսն էլ փոքր են, մեկը՝ 8 տարեկան, մյուսը՝ 5: Այնքան չարաճճիություններ են անում. թափթփում են տունը, կոտրում ամանեղենը, չեն թողնում, որ երկու րոպե հանգիստ նստեմ,-ասում է նա և խոստովանում,-միևնույն է, երբ գիտես, որ քոնն են ու փոքր են, նույնիսկ զվարճանում ես: 24-ամյա Նաիրան էլ անկեղծանում է. «Տանջվում եմ, երբ մտածում եմ, որ ամբողջ օրս անկապ ա անցնում: Ինչ-որ հեղափոխական բան եմ ուզում, բայց ինքս էլ չգիտեմ` ի՞նչ»,-ասում է նա:
Շատ կանայք պնդում են՝ տանջվում են կոսմետիկայի պատճառով: Իմիջիայլոց, վերջերս բրիտանացի գիտնականներն իրենց հետազոտության արդյունքում պարզել են, որ կանայք իրենց կյանքի 43 շաբաթը անցկացնում են հայելու առաջ դիմահարդարվելով: Շատերը տանջվում են դիետա պահպանելուց, ոմանք էլ իրենց ընկերների կամ ամուսիների անտարբեր վերաբերմունքից: Կան նաև կանայք, ովքեր տանջվում են ապագայի մասին մտածելով՝ նկատի ունենալով սոցիալական պայմանները:
Կանայք երկու անգամ ավելի շատ են ընկճախտով տառապում, քան տղամարդիկ: Ուրսուլա Նուբերի անունով մի հոգեբան տալիս է բացատրությունը. կանայք միշտ երկու անգամ ավելի շատ են ծանրաբեռնված, նրանք պետք է համատեղեն ընտանիքը և աշխատանքը, զբաղվեն տան գործերով, դաստիարակեն երեխաներին և միևնույն ժամանակ լավ տեսք ունենան ու կազմակերպեն իրենց ժամանցը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728