Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեւ, թե մոխրագույն PR էր, էական չէ». Մարիաննա Հովհաննիսյանն այժմ խոստանում է ուրախացնել երկրպագուներին իր մասին լավ նորություններով

Փետրվար 10,2013 17:38

Վերջին շրջանում երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը այդքան էլ հաճախ հանդես չի գալիս նորություններով: Չնայած ինքն այդպես չի կարծում, բայց ասում է, որ երկար ժամանակ տեւած լռությունը արդեն ընդհատվել է երկու ամիս առաջ կայացած «Քեզ» տեսահոլովակի պրեմիերայով. «Երբեւէ պասիվ չեմ եղել: Միշտ էլ շատ եմ աշխատել, պարզապես չէի ներկայացնում դրանք, իսկ հիմա` պահն է»:

Մարիաննան «Առավոտ երիտասարդական»-ին հայտնեց, որ շուտով կլինեն նոր տեսահոլովակներ եւ երգեր: Կա նաեւ զուգերգ: Երգչուհին ասում է` տեսահոլովակներից երկուսն արդեն պատրաստ են, սակայն դրանց մասին խոսել դեռ չի շտապում. «Առաջին տեսահոլովակի պրեմիերան շուտով կլինի, իսկ մյուսի մասին դեռ չեմ կարող ասել»:
2012թ. հուլիսին ԶԼՄ-ները եւ հասարակությունը մեծ քննարկման առարկա էր դարձրել Մարիաննա Հովհաննիսյանի անձնական կյանքը: Նա չցանկացավ մեզ հետ խոսել դրանից, պատճառաբանելով, որ այդ մասին շատ է ասվել եւ կարծում է` արտիստը առաջին հերթին պետք է իր անելիքների եւ նախագծերի մասին խոսի: Ըստ նրա` մամուլը որեւէ թեմայի անդրադառնալիս նայում է ոչ թե լրջությանը, այլ որոնց շնորհիվ կավելացնի իր դիտումները. «Իհարկե` դա նորմալ է եւ կոմերցիոն բնույթ ունի, բայց պետք է չմոռանալ, որ այսօր առավել շատ են բոլորին հուզող եւ ավելի խորը թեմաները, որոնք իրոք անդրադարձի կարիք ունեն»:
Երգչուհին համոզված է, որ այդ խոսակցությունները էական ազդեցություն չունեցան իր վարկանիշի եւ կարիերայի վրա: Ըստ Մարիաննայի` յուրաքանչյուր խելամիտ մարդ նյութը ընթերցելիս շատ լավ տարբերում է իրականությունը` PR հնարքից. «Սեւ, թե մոխրագույն PR էր, դա էական չէ: Ամեն դեպքում, եթե դա ավելացրեց որոշ կայքերի դիտումները` սրտանց շնորհավորում եմ նրանց»:
Մարիաննա Հովհաննիսյանը իր երկրպագուներին խոստանում է` ավելի հաճախ ուրախացնել իմ մասին նորություններով: Ինչպես երգչուհին ասաց`ամեն օր ստանում է բազմաթիվ նամակներ նրանցից եւ աշխատում է հենց իր երկրպագուների համար:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728