Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանի դիմումը քննության կառնվի 24 ժամվա ընթացքում

Փետրվար 10,2013 17:40

Փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի  թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց  իր դիմումը`  ՀՀ Սահմանադրության  52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի  մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով  ՀՀ նախագահի  թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի  ճանաչելու վերաբերյալ: Դիմողը ծանոթացվեց օրենքով սահմանված  կարգով նման  դիմումները քննության ընդունելու  եւ գործի քննության առանձնահատկություններին:

ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքով սահմանված կարգով, սույն գործի  քննության ընդունման հարցը քննության կառնի դիմումի մուտքագրումից հետո 24 ժամվա ընթացքում:

ՍԴ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728