Պարզվում է, որ facebook-ից օգտվողների 61%-ը ժամանակ առ ժամանակ վերցնում է թայմ-աուտ և չի օգտվում սոցցանցից, պարզել են Pew Internet & American Life Project-ի մասնագետների ուսումնասիրությունները: «Օգտվողների թայմ-աուտները տևում են նույնիսկ մինչև մի քանի շաբաթ: Հարցման մասնակիցների 21%-ը գրանցված չէ գերզբաղվածության պատճառով: 10%-ը սոցցանցից չի օգտվում, դրա մեջ հետքրքրություն չգտնելու պատճառով: Հարցվածների 8%-ը չի օգտվում facebook-ից, պարզաբանելով, որ այն առաջացնում է մեծ անհանգստություններ, որից հնարավոր չէ կտրվել և հանգստանալ: Իսկ 8%-ը խոստովանել են, որ իրենց ողջ ժամանակը անց են կացնում facebook-ում: Բացի դրանից՝ հետազոտողները ցույց են տվել նաև, որ չափահաս բնակչության 67%-ը նույնպես օգտվում է facebook-ից: Սոցցանցից օգվողների 5-րդ խումբը, որոնք ընդհանրապես չեն օգտվում facebook-ից, խոստովանել են, որ ժամանակին նրանք նույնպես օգվել են սոցցանցից: Միայն 8%-ն է, որ ցանկություն է հայտնել վերականգնել իր facebook-ի պրոֆիլը», – իր բլոգում գրել է Վարդան Պետրոսյանը: Ֆեյսբուքն ու առհասարակ սոցիալական ցանցերը, մասնագետների հավաստմամբ կարող են հանգեցնել լուրջ փոփոխությունների և անհատը կարող է խուսափել շփման ավանդական ձևերից, այս մասին գրել է erkusov.com-ը, համացանցը շատ բան ցույց չտալու հնարավորություն ունի. տխուր եմ՝ կներկայանամ ուրախ, ցանկության դեպքում էլ՝ հակառակը: «Եթե տխուր ժամանակ կանգնենք հայելու առջև և ժպտանք, կզգանք, որ այդ արտահայտչամիջոցի դեպքում հոգեկանն արտահայտում է դրան համապատասխան հոգեվիճակ, թեկուզ թույլ: Իսկ համացանցում մեզ ոչ ոք ի պատասխան չի ժպտում, այլ սմայլիկ է ուղարկում: Մենք էլ ենթադրում ենք, որ երևի ժպտաց: Սա դառնում է միջնորդավորված, ենթադրություններով լի մի շփում, որը բավարարող չի կարող համարվել», – ասել է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը: Իր դրական ու բացասական ազդեցություններով հանդերձ, ֆեյսբուքը կախվածություն է առաջացնում մարդկանց մեջ, «ստիպում» է վիրտուալ շփումը գերադասել իրականից: Այս ամենից զատ, ֆեյսբուքը նաև կարող է համացանցի աշխատանքի խափանման պատճառ դառնալ. «Բազմաթիվ խոշորագույն ինտերնետ կայքեր փետրվարի 8-ի գիշերը անսպասելիորեն օգտատերերին սկսել են ուղղորդել դեպի Ֆեյսբուք. պատճառը Facebook Connect ծառայության աշխատանքի խափանումն էր, որը այցելուներին թույլ էր տալիս սոցցանցերում գրանցվել տարբեր տեղեկատվական ու զվարճային ռեսուրսներին՝ իրենց օգտահաշվի միջոցով», – այս մասին հայտնել է Vesti.ru-ն
Տիգրանուհի Թասլակյան