Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը հանձնեց դիմումը (Տեսանյութ)

Փետրվար 10,2013 16:32

«Այս դեպքը, եթե կարծում են նպաստեց, այդպես չէ: Կատարվածը գուցե իմ մասին խոսակցություններին նպաստեց, բայց իմ` որպես նախագահի թեկնածուի վարկանիշին չնպաստեց: Ի վիճակի եմ՝  օրենքով նախատեսված ավելացվող ժամանակի ընթացքում վերականգնել կորցրածս ու առաջ գնալ: Մյուսները ընդամենը  աթոռի կռիվ ունեն, ես ավելի շատ մարդկանց թույլ կտամ շաքար բերեմ, ավելի լավ կկառավարեմ, ապա ես գնում եմ համակարգային փոփոխությունների»,- այսօր Սահմանադևական դիմումը հանձնելուց առաջ լրագրողներին ասաց նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքերով, ինքը իր դիմումը հետ կվերցնի, եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա. «Դրան զուգահեռ պետությունը կազատվի լրացուցիչ ծախսերից ու չի խախտի բազմաթիվ դիտորդների ժամանակացույցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Հայրիկյանի միավորվելու գաղափարին հավատում եմ;Ի վերջո մարդը չի կարող այրել իր ողջ ,,ողջակիզման,, պատմությունը; Նույնիսկ պարտավոր է ;Նա գաղափարի թագակիր է, նրան գահ պետք չէ;Նրա գահը իր պատմությունն է; Նրան վստահում եմ ճակատագրական պահին, բայց ոչ Բագրատյանին;Նա սեպ է;Հիանալի տնտեսագետ, բայց … անցյալի գործուղումով;

  2. Փիրուզ says:

    Կարծում եմ, որ էս մարդու միակ նպատակը հնարավորինս շատ ուշադրության կենտրոնում գտնվելն է: Եթե լրագրողները տեսականորեն ոչ մի հարցազրույց չվերցնեին իրենից, պարզապես ոչ մի քայլ չէր ձեռնարկի, այլ կանցներ իր քարոզարշավին: Անասելի նարցիս է, մտածում է միայն իր անձի գովազդի մասին…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728