Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԿ-ը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին

Փետրվար 10,2013 15:28
movses

Ո՞ր քաղաքական ուժերն են կազմակերպելու հետընտրական զարգացումները

 Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանին անհասկանալի է խորհրդարանական ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՀԱԿ-ի կեցվածքը, որոնք սեփական թեկնածուով չմասնակցելով նախագահական ընտրություններին նաեւ որեւէ վերաբերմունք ցույց չեն տալիս, քանի որ, նրա կարծիքով, քաղաքական ուժը չի կարող անտարբեր կամ անհաղորդ մնալ ընթացող քաղաքական գործընթացներին, այն էլ այնպիսի կարեւոր, ինչպիսին է նախագահական ընտրությունները: Իր ղեկավարած կուսակցությունը, որը նաեւ իր համոզմամբ այս պահին հաստատ չի դասվում Հայաստանի հզոր քաղաքական ուժերի շարքին, այնուհանդերձ, վերաբերմունք է ցույց տալիս ընթացող քաղաքական գործընթացներին: Կոնկրետ այս ընտրություններում ՀԱՍԿ-ը սատարում է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հարցին` ընտրություններին չմասնակցող խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն անընդհատ խոսում են հետընտրական զարգացումների մասին` տեսնո՞ւմ եք նման հնարավորություններ, մեր զրուցակիցը պատասխանեց հարցով. «Այդ հետընտրական զարգացումները ո՞ր քաղաքական ուժերն են կազմակերպելու: Ինքն իրեն ոչինչ չի լինում ոչ կյանքում, ոչ քաղաքական դաշտում: Եթե ինչ-որ զարգացումներ էլ լինեն, բնականաբար, դրանք իրենց վրա կվերցնեն այն ուժերը, ովքեր նաեւ այս պահին են դոմինանտ ուժի ֆունկցիա ստանձնել: Ինչո՞ւ պետք է զիջեն այն ուժերին, որոնք անմիջական մասնակցություն չունեն»:

Հետեւելով ընթացող գործընթացներին եւ իրենց քաղտեխնոլոգներ ու վերլուծաբաններ համարողների մեկնաբանություններին, մեր զրուցակիցը դրանք բավականին պարզունակ ու սուբյեկտիվ է որակում: «Որեւէ մեկն անձնական համակրանքներ ունի եւ այդ մարդը, ուժը չեն մասնակցում տվյալ գործընթացին` համարում են, որ գործընթաց չկա: Ոչ, այդպես չէ: Սա գործընթաց է, որն առաջին հերթին պետությանն ու ժողովրդին է վերաբերվում: Ցավոք, ժողովուրդը կարծես ընդհանրապես դուրս է մղվել այս գործընթացներից ու առաջին հերթին հաշվի են առնում կոնկրետ քաղաքական ուժերի, գործիչների հարաբերությունները, մասնակցության չափը: Ժողովուրդը երկրորդ պլան է մղվել: Բայց անկախ նրանից, թե ինչքանո՞վ է կեղծվում եւ հետագայում ի՞նչ պատկեր է ներկայացվում` կեղծվում է հենց ժողովրդի ձայնը»:

Նրա դիտարկումներով ընթացող քարոզարշավը ցույց է տալիս, որ բոլորն աշխատում են ժողովրդին համոզելու վրա, իսկ ժողովուրդը, փաստ է, որ չի ցանկանում որպեսզի այս իրավիճակը շարունակվի, ձգտում է փոփոխությունների` հույս կապելով այն ուժերի հետ, որոնք կարող են փոփոխություն իրականացնել: «Եթե իրենք դաշտը թողել են, դաշտից հեռացել են, ուրեմն, հիմնական են դառնում երկրորդ էշելոնի թեկնածուները: Ի դեպ, իրենք վատ չեն կատարում իրենց դերը: Որոշների անունները կապում են` իբրեւ իշխանությունների պատվերն են կատարում: Անմիջականորեն  մասնակից լինելով ընտրական գործընթացներին, միանշանակ կարող եմ ասել, որ չի երեվում թեկնածու կամ թեկնածուների խումբ, որոնք բացահայտ կատարում են իշխանական պատվեր: Եվ ես չեմ պատկերացնում, որ որեւէ թեկնածու, ինչպես եղավ նախորդ ընտրությւոնների ժամանակ, անցնի իշխանական ճամբար եւ սատարի իշխանական թեկնածուի:

Թեկնածուների պահվածքն այսօր նման բան ցույց չի տալիս: Ընդհակառակը, բոլորն էլ իրենց հնարավորությունների սահմաններում կատարում են իրենց ընդդիմադիր դերը: Եվ այո, ես չեմ բացառում, որ եթե այս անգամ էլ ընտրությունները կեղծվեն, լուրջ հետընտրական զարգացումներ լինեն, մանավանդ, որ դրա իրական պոտենցյալ հնարավորությունը կա: Հայաստանում կա իշխանափոխություն կատարելու իրական հնարավորություն եւ այստեղ էական է առաջնորդների կամքը, կազմակերպվածության մակարդակը, նաեւ միջազգային ուժերի վերաբերմունքը հայաստանյան գործընթացներին, որոնք թեեւ գերադասելի չեն, բայց անտեսել էլ չենք կարող»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. David says:

    Բարոյական և տրամաբանական մոտեցում;Հալալ է;Վամպիրիզմը չսադրի Հովհաննիսյանը կանցնի;Նա ձայն փչացնող չէ, դրածո չէ;Ստեղծված իրավիճակում միակն է;Խոզարածի տղա չէ, որ ընդերք ու մարդ ուտելով փորձի ինքնահաստատվել;Գենետիկ աշխատող ուղեղի կրող է;Ողնաշար, բարոյականություն, արժանապատվություն ունեցողները նրան կսատարեն;

  2. Armen says:

    ՀԱՍԿ-ն ինչն ա?

  3. Վանիկ says:

    Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728