Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ ընտրողին. «Հայրիկ ջան, զգույշ եղիր Արմեն Դուլյանի օրը չընկնես»

Փետրվար 10,2013 14:55

Հրանտ Բագրատյանը բանավիճում է ընտրողների հետ

 Այսօր Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների այգում մի ուշագրավ դեպք տեղի ունեցավ: Հրանտ Բագրատյանի քարոզարշավի ժամանակ մի խումբ մարդիկ հավաքվել եւ բարձր-բարձր դժգոհում էին, որ հիմքը մեր պետության հենց Հրանտ Բագրատյանն է դրել ու ՀՀՇ-ն, սխալ է դրել, դրա համար էլ նման իրավիճակ է երկրում: Հրանտ Բագրատյանն առաջարկեց տեղից խոսացողերին մոտենալ միկրոֆոնին եւ բարձր ասել, որ ինքը պատասխանի:

Պապիկներից մեկը մոտեցավ ու հարցրեց՝ «Ձեր վարչապետության ժամանակ դու արտահայտվար, որ Արարատյան դաշտի այգիները վերացնես, մենք Իրանից էնքան սպիրտ կբերենք, որ Հայաստանը կողողվի: Էդ խոհե՞մ արտահայտություն էր»: Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Հայրիկ ջան, զգույշ եղիր, որ Արմեն Դուլյանի օրը չընկնես: Էն օրը հարցնում է՝ լամպերի գործարանը սեփականաշնորհել ես, երբ որ լամպերի գործարանը սեփականաշնորհվել է իմ վարչապետությունից հինգ տարի հետո: Իմ վարչապետության օրոք ըտենց բան չէիր կարող լսել: Ես կասեմ ինչ ես լսել: Իմ վարչապետության օրոք դեպուտատ Խաչիկ Սաֆարյանը հարցում արեց, ասում ա փակեք Իրանի սահմանը, քանի որ Իրանից գալիս է սպիրտ, իսկ դա խփում է խաղողագործությանը: Ես էլ Խաչիկ Սաֆարյանին ասեցի, եթե դու ճիշտ ես, պիտի Իրանի սահմանը փակես, ապա ավելի լավ ա խաղողի այգին  չլինի: Բայց ես իրեն ասեցի՝ պարոն Սաֆարյան, Իրանից գալիս է տեխնիկական սպիրտ, որը խաղողի սպիրտի հետ կապ չունի: Ահա այն, ինչ տեղի է ունեցել»:

Պապիկը պատասխանը չընդունեց: Նա նաեւ պարոն Բագրատյանին մեղադրեց՝ գործարանները կոպեկներով փոշիացնելու մեջ:

Պարոն Բագրատյանը չհամաձայնեց. «Ապատեղեկատվություն ես տալիս: Նման բան չի եղել: Եթե դու կեթաս մեկի միտինգին, միկրաֆոն կտան՝ կխոսաս՝ գլուխ կգովաս»:

Խոսքը մասնավորապես Մարտունու կաթի գործարանի մասին էր:

Երբ նախագահի թեկնածուն իր խոսքում նշեց պատերազմի մասին, պապիկը  Հրանտ Բագրատյանին հիշեցրեց, որ մեր Արցախյան մարտը հաղթել է մեր հայ ժողովրդի հավաքական ուժը եւ ոչ մեկը չպետք է այն իրեն վերագրի. «Ոչ ոք ոչ մի բան իրեն չի հասցեագրում: Բոլոր հաղթանակները եղել են իմ վարչապետության օրոք»,- ասաց նախկին վարչապետը՝ հավելելով, որ դա մենակ իրենը չի, այսօրվա ղեկավարությանն էլ է, մարդկանցն էլ է, որոնք չկան այսօր. «Հայ ժողովրդինն է հաղթանակը, բայց այդ ամենը պետք էր կազմակերպել: Դուք չեք տեսել, որ Բագրատյանը կոպեկներով իրան մի բան սեփականաշնորհի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բագրատռյան says:

    Նա նաեւ պարոն Բագրատռյանին մեղադրեց՝))

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728