Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը քննադատում է օրիգինալ թեկնածուներին

Փետրվար 10,2013 14:05

Ըստ նրա՝ «ես օրիգինալ չեմ, օրիգինալ լինելը մեր տրադիցիան չի»

 Այսօր Էրեբունի համայնքում՝ Ազատամարտիկների այգում, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ընտրողների հետ հանդիպմանը ասաց. «Ուրախ եմ, որ Արեշում եմ, այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, գիտեք:

Բավականին հետաքրքիր իրավիճակ ունենք: Սերժ Սարգսյանը գիտեր մրցակից չունի, բայց էս պայմաններում շատ հնարավոր է Սերժ Սարգսյանը երկրորդ փուլ չանցնի: Շատ հնարավոր է ընտրությունները երկու շաբաթով հետաձգեն: Ինչ է կատարվել կրակոցների հետ՝ ես չգիտեմ: Այնպիսի ժամանակներ են, որ առաջիկա երկու-երեք շաբաթը պղտոր ջրում ձուկ որսալու ժամանակներ են»:

Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը ոչ մի բանավեճի չի եկել իր հետ. «Դրսից-ներսից շատ խառնվողներ կան: Արտասահմանյան երկրներն են խառնվում: Իրադարձությունները այս օրվանից ձնագնդի նման են գնալու, հիշեք»:

Նա նշեց, թե Սերժ Սարգսյանը հինգ տարի առաջ ինչ խոստումներ է տվել ու չի կատարել. «Մարդը խոսք էր տվել բարելավել ձեր կյանքը: Ոչ մի բան էլ չի բարելավել: Երկրի արտաքին պարտքը կրկնապատկվել է, մարդիկ ավելի վատ են ապրել: Եթե ես սխալ եմ ասում, թող Սերժ Սարգսյանը գա ասի՝ սխալ ես ասում»:

Նախագահի թեկնածուն առաջարկեց իր լուծումները: Ըստ նրա, այս ընթացքում նախագահի թեկնածուներն իրենց տարօրինակ են պահում եւ դա կարող է պայմանավոված լինի. «Ես չեմ ասում՝ կրակոցներն էր սարքած, բայց տարօրինակ քարոզարշավ է: Մենք էլ կարող ենք ինչ-որ բաներ մտածել, որ կարող ենք օրիգինալ լինել: Բայց ես օրիգինալ չեմ: Օրիգինալ լինելը մեր տրադիցիան չի: Մենք Արեշում էդպես չենք: Ցուցադրել, էլի: Մենք սովոր ենք ցուցադրել մեր ուղեղները»:

Հրանտ Բագրատյանը խոստացավ վերացնել շաքարի, ձեթի, հացի, ավիավառելիքի շուկայում  մենաշնորհները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, արձագանքելով  Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե գործող նախագահը կարող է երկրորդ փուլ չանցնել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Սերժ Սարգսյանն առաջին փուլում ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տանելու, ուստի եւ երկրորդ փուլ չի անցնի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    ´Բանավեճ; Ի*նչ բանավեճ և ինչի համար; Ով չգիտի նրա հնարավորությունները և տկար կարողությունները;Ի*ՆՉ են ուզում ապացուցել;Ձայներ փոշիացնելով վարչապետության ձգտել գուցե և հնարավոր է, բայց ՀՀ ունենալն է անհնար;Ինձ համար միևնույնն է, բայց կարևորը երկրորդականից տարբերելն է ամենամեծ ,,տնտեսագիտությունը,,;
    Բոլոր ջահերը մարողները նոր լուցկի են հայտնաբերում; Էդ տեսակ կայծից բոց չի բռնկվի;

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728