Ֆուտբոլային հայտնի մասնագետն այսպես է արտահայտվել «Անժիի» վերջին ձեռքներման մասին:
«Rosfootball.info»-ի հետ զրույցում, կիսվելով Ռուսաստանի պրեմյեր լիգայի ամենաաղմկահարույց տրանսֆերների շուրջ, Ա. Թարխանովն ասել է. «Այս տրասֆերային շրջանի ամենաթանկ ձեռքբերումը «Անժիի» կիսապաշտպան Վիլիանն է, որին ակումբը «Շախտյորից» գնել է 35 միլիոն եվրոյով: Նա իսկապե՞ս այդքան արժի: Չգիտեմ, չեմ կարող ասել: Վիլիանն, անխոս, բարձրակարգ ֆուտբոլիստ է: Բայց ինձ թվում է, որ «Անժիին» այլ պլանի ֆուտբոլիստ է պետք՝ բռնկվող ֆուտբոլիստ: Այնպիսին, ինչպիսին Հենրիխ Մխիթարյանն է՝ նույն «Շախտյորից»: Իմ կարծիքով մախաչկալացիներին հենց Մխիթարյանի որակներով ֆուտբոլիստ է պակասում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ