Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն անչափ անկեղծ մարդ է». Տիգրան Խզմալյանը տոկոսներ «խփելու» և ընտրությունների մասին

Փետրվար 10,2013 12:26

«Մեդիալաբի» զրուցակիցը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է:

– Պարո´ն Խզմալյան, այսօր Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը հերթական զարմանալի պահվածքն է դրսևորել: Լրագրողի հարցին, թե իր կարծիքով ընտրություններում ի՞նչ շանսեր կունենա Շիրակի մարզում, նա պատասխանել է. «Ինչքան ուզես, էնքան խփենք»: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը նմանօրինակ արտահայտություններ հաճախակի է անում, ինչո՞վ է սա բացատրվում:

– Սերժ Սարգսյանն անչափ անկեղծ մարդ է, և երբ խորհրդականները, որոնք քաղաքական տեխնոլոգներ են ձևանում, մոռանում են նրա գրպանը թուղթ դնել, նրան չեն խանգարում բարձրաձայն ասել այն, ինչ մտածում է, նա ասում է այն, ինչ իրոք մտածում է: Դրան շատ լուրջ է պետք վերաբերվել: Ոչ մի բան չի փոխվել, Սերժ Սարգսյանը անձ չէ, դա մականուն է մի ամբողջ խավի, որը զավթել է իշխանությունը, որը դարձել խունտա: Նա գործում է այդ խավի, այդ խունտայի տրամաբանությամբ, ոչ մի ավելի բան սպասել իրենից պետք չէ: Ուղղակի ինձ զարմացնում է այն, երբ մարդիկ հավատում են այն տեքստերին, որոնք նա կարդալով ասում է: Երբ նա պոկվում է թղթից, ասում է այն, ինչ իրականում մտածում է: Այո´, իրենք կխփեն այնքան, ինչքան իրենց պետք է: Եթե նա ասել է՝ «խփենք», ենթագիտակցաբար նկատի ուներ ոչ միայն թվեր «նկարելու» իմաստով, այլև մարդիկ էլ կխփեն` ինչքան իրենց պետք է: Բայց դա իրենց չի օգնի: Կարող են խփել, կարող են արտաքսել, բայց բոլորին չեն արտաքսի, բոլորին չեն խփի, մենք կանգնած ենք, մեր հետևից գալիս է երիտասարդությունը: Նրանք ապագա չունեն մեր երկրում, այս երկիրը մերն է: Շիրակի մարզում, Սյունիքում, Արցախում, Տավուշում, Երևանում թե Մովսես գյուղում ոչ թե դուռն է բացվում Մովսեսի առջև, այլ հողն է բացվում, և նա անդունդ է ընկնում՝ ամբողջ խունտայի, վարչախմբի հետ միասին:

– Դատելով Սերժ Սարգսյանի պաշտոնավարած հինգ տարիներից և նրա այս պահվածքից՝ կարող ենք ասել, որ ոչ մի հույս չկա, որ հաջորդ հինգ տարիներին երկիրի վիճակը լավանալու է: Մի՞թե ժողովուրդը դա չի գիտակցում, ինչո՞ւ հասարակական ընդվզում չկա:

– Իրականում լավ է լինելու: Ո՞վ է ասել, որ առաջիկա հինգ տարին մենք անցկացնելու ենք նույն վարչախմբի իշխանության տակ: Չի լինի դա, մենք չենք կարող թույլ տալ ևս հինգ տարի կորցնել մեր կյանքից, մեր երեխաների կյանքից գողանալ: Դա անհնար է, դա անթույլատրելի է, անընդունելի է: Լավ չի լինի, եթե մենք ոչինչ չանենք, կլինի ավելի վատ: Բայց դա չի լինի, որովհետև քաղաքացիական հասարակությունը դուրս է եկել պայքարի, դա տեսնում է անգամ Սերժ Սարգսյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. David says:

    Սերժին անկեղծ մարդ ասողներին ի սրտե ցանկանում եմ ճաշակեն նրա հզոր մտքի ու էդ պատկերացրած սրտի պտուղները ; Մարմնի, սրտի վրա զգան ու երջանկանան;

  2. Մարգար Մախսուդյան says:

    Նախագահի «անփոխարինելի» թեկնածուի «Ինչքան ուզես, էնքան խփենք» https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=my-e6OEMmCk
    տեսահիթը դիտելիս զարմացա անգամ ես, որ մոտ երեք տարվա գործնական պայքարի փորձառություն ունեմ մի երևույթի դեմ, որը կարելի է վերնագրել. «Ապօրինություների հետևողական պարտակումը ժամանակակից ՀՀ դատական համակարգում», սակայն հաջորդ հիթը պարզապես մթագնեց նախորդի հմայքը.
    https://www.youtube.com/watch?v=qi3Sr040coE
    Նախագահի թեկնածուն փորձում է հանրությանը մատուցել, թե 150 000 դր. աշխատավարձով 150 աշխատատեղ կա Երևանում, սակայն ոչ ոք չի ուզում աշխատել, թերևս ակնարկելով, թե աչքածակ ու ծույլ հայերը չեն ցանկանում արդար քրտինքով ապրուստ վաստակել, այլ նախընտրում են մեկնել տարբեր ռուսաստաններ անհոգ ապրելու, սակայն տեսանյութից պարզվում է, որ կա ընդամենը 0 (զրո) աշխատատեղ, այն էլ ոչ թե 150, այլ ընդամենը 48,5 հազ. դր աշխատավարձով: Կատարենք պարզագույն հաշվարկ.
    Ըստ ՀՀ Աշխ. Օրենսգրքի թուլատրելի առավելագույն աշխատաժամանակ է սահմանված շաբաթական 40 ժամը, այսինքն՝ ամսական 176 ժամ: Ըստ տեսանյութի պատասխանատու աշխատակցուհու հայտնած ժամավճարի՝ 279 դր/ժամ, ամսական ստացվում է. 176 * 279 = 49 104 (դրամ), դե իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սույն աշխատավարձը զգալիորեն գերազանցում է նվազագույն 32 500-ը, ապա հանելով եկամտահարկը, կստանանք մոտ 48,5 հազար:
    Լավ չեք անում, պարոնայք, հեչ սիրուն չի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728