Հայաստանի Մուայ-թայ K.O ֆեդերացիայի նախագահ Էրիկ Օհանյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմելով «Համառուսաստանյան մրցաշարի» ընթացքի եւ մրցակից թիմերի ներկայացուցիչների մասին, ասաց. «Գրեթե բոլոր թիմերում բավականին մեծ թիվ էին կազմում մեր հայրենակիցները: Բոլորը, հատկապես նրանք, ովքեր մրցանակային տեղ էին զբաղեցրել, մոտենում էին մեզ եւ խնդրում պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ իրենց տալ Հայոց Եռագույնը, որպեսզի այն ծածանեն պատվո պատվանդանին: Հուզիչ էր, ու մի տեսակ անհարմար վիճակի մեջ էինք հայտնվում: Բացատրում էինք, որ նրանք պարտավոր են ներկայացնեն իրենց քաղաքների ու թիմերի խորհրդանիշերը: Բայց երբ շատ էին թախանձում, ստիպված ընդառաջ էինք գնում»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ