Փետրվարի 10-ին, ժամը 07.50-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ X-6» մակնիշի 07ND777 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի Տ3873 պետհամարանիշով ավտոմեքենային: Մինչ հրշեջ – փրկարարների դեպքի վայր հասնելը «ԲՄՎ X-6» ավտոմեքենայից Էդգար Մանուկյանը (ծնվ. 1992թ.) և Լիլիթ Ղազարյանը (ծնվ. 1994թ.) հոսպիտալացվել են «Սբ. Գ.Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Լիանա Հարությունյանը (ծնվ. 1993թ.)` «Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց», ով, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: Բժիշկները Է.Մանուկյանի և Լ. Ղազարյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:
ԱԻՆ