«Բարսելոնա» ՖԱ նախագահ Սանդրո Ռոսսելը խոստովանել է, որ իր ակումբի գլխավոր մրցակից թիմի կազմում իրեն ընդամենը մեկ ֆուտբոլիստ է դուր գալիս:
«Ռեալի» միայն մի ֆուտբոլիստ կա, որ ինձ դուր է գալիս արդեն երկար տարիներ: Մադրիդցիների կսազմում հիանալի ֆուտբոլիստները շատ են: Սակայն իմ թիմի համար ես միայն մեկին կընտրեի: Անուն չեմ տա՝ կրկես չսարքելու համար», – Ռոսսելին մեջբերում է «Eurosport»-ը:
Ռոսսելի այս խոսքերին արձագանքել շտապել են լրագրողները՝ ենթադրելով, որ խոսքը Իկեր Կասիլիասի մասին է: Բայց Ռոսսելը նրանց պատասխանել է. «Ասում եք՝ Կասիլիա՞սն է: Ենթադրություն մի արեք», – հակադարձել է կատալոնցիների ֆուտբոլային գլխավոր գործիչը: Իսկ Կրիշտիանու Ռոնալդուի տարբերակին նա արձագանքել է ակնթարթորեն. «Ես նրան «Բարսելոնա» անգամ անվճար չէի հրավիրի: Երբեմն պատահում է, որ ձրի բաների համար ժամանակի ընթացքում հարկադրված ես լինում եռակի թանկ վճարել», – ասել է Ռոսսելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ