Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը նեղացել ու նախագահի պաշտոնական ճաշկերույթին չի՞ մասնակցել

Փետրվար 09,2013 23:04

Գյումրիում Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված  խնջույքին հրավիրել էին նաև Վարդան Ղուկասյանին

Քիչ առաջ գյումրեցի ՀՀԿ-ականները Aravot.am-ին պատմեցին, որ   տարօրինակ մի միջադեպ է տեղի ունեցել  Գյումրու «Տիգրան Մեծ» ռեստորանում Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված պաշտոնական խնջույքի ժամանակ:

Բանն այն է, որ նախագահի անվտանգության աշխատակիցները նախապես բաշխել են ռեստորանի տեղերը, թե ով ում կողքին պետք է նստի, որ սեղանին, ում հարևանությամբ: ՀՀԿ-ականների ներկայացմամբ, Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախքան նախագահի ռեստորան մտնելը, իր երկու տեղակալների  հետ նույնպես եկել է պաշտոնական խնջույքին մասնակցելու:Սակայն, երբ պարզել է, որ  իրեն  հատկացված տեղը ոչ թե Սերժ Սարգսյանի կողքին կամ նույն սեղանին է, այլ  երկու սեղան այն կողմ, որտեղ նստած են եղել շիրակցի  պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն  Հայկ Դեմոյանը, ով  ծագումով դարձյալ գյումրեցի է, և այլք, փորձել է  հստակեցնել` արդյոք  ճի՞շտ է ընտրված իր տեղը: Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցը փոխանցել է` բոլորը ճիշտ իրենց տեղում են: Սա լսելով` պարոն Բալասանյանը,  ամենայն  հավանականությամբ, նեղացել ու աննկատ հեռացել է: Ըստ ՀՀԿ-ականների,  Սամվել Բալասնյանը հեռացել է այն  պահին, երբ հայտարարվել է , որ նախագահն արդեն ներս է մտնում:

ՀՀԿ-ականների ասելով,  ողջ խնջույքի ընթացքում մասնակիցների  քննարկման  միակ թեման հենց սա է եղել: Իսկ թե ո ՞վ  է  արժանացել Սերժ Սարգսյանի կողքին նստելու պատվին, մեր աղբյուրները փոխանցում են, որ  երկրի առաջին դեմքի կողքին  նստել է  Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն ու Սերժ Սարգսյանի փեսայի ընկերը` Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Արման Սահակյանը,  այդ նույն շարքում  տեղավորվել են Սուքիաս Ավետիսյանն ու Աշոտ Աղաբաբյանը, Գյումրու երբեմնի քաղաքապետ Մուրադ Մուրադյանը, Հայաստանի կոմկուսի կենտկոմի  վերջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը: Սեղանը, ըստ ՀՀԿ-ականների,  օրհնել է Շիրակի թեմի առաջնոդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, հրավիրած է եղել նաև Արթիկի թեմի նոր առաջնորդը:

Հետաքրքիրն այն է, որ Սերժ Սարգսյանը չի անտեսել նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, ով նստել է նախագահից մեկ  սեղան այն կողմ` մարզի ուժային կառույցների ղեկավարների հետ:

Ի դեպ, ընտրությունների նախաշեմին  կոլորիտով քաղաքապետին  բավականաչափ հարգալից  են  վերաբերվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. sarena says:

    Բա էս ոնց է ձեր լրագրողը գրել է էս մասին:Բալասանյանին իջեցրելէ պատվանդանից?:Բա էղավ, էդքան լավ, ջան ջիգյար էին , հիմա էսպես հա:

  2. vardanik says:

    լիլու ջան մի նեղվի.պառադը մեռ դռնովել էլի կանցնի.պատվանդանն ինչ է……քո արձանը կկանգնեցնեմ Վ.Մամիկոնյանի ուսերին.դու սպասե ազիզ ջան.սաղին սպես մրե,վիրավորե,անպատվե.օր ավելի լավ գործ տամ.

  3. Maxim says:

    Միայն այսքանը իմանալով, բավական է ևս մեկ անգամ համոզվել, թե ովքեր են երկրի տերերը:
    Ընդամենը թոխմախի յալլայի մակարդակին,՝ քուչի հեղինակություններ: Հավանաբար այդ ներկաների ընտանիքներն էլ պարծենում են,՝ իրենց տանը հեղինակավոր մարդ է ապրում: Փորձեմ չափածո ներկայացնել իմ պատկերացումները՝
    Երկրի տերերի վայրի կերուխում,
    Բաժակաճառերն են հուժկու զրնգում,
    Խաշ, խորովածի՝ անկանոն մի խաղ,
    Հետևանքներից, ոչ զղջում, ոչ վախ,
    Ծանր տնքոցներ, երկնային վայելք,
    Բերանն են լցնում, շտապ՝ անարգելք,
    Երկրի տերերը խելքը թռցրած,
    Ամոթի, ցավի չափը կորցրած,
    Նոր լիցքեր տված ախորժակներին,
    Դարձած սեփական ստամոքսի գերին,
    Ուտում են խառը, խաշ ու խորոված,
    Ասես թե ընդմիշտ եղել են սոված,
    Եվ գող շան նման տիրոջն են նայում,
    Իրենց քծնությամբ՝ նրան հմայում,
    Իսկ տերը նստած, որպես մի սուլթան,
    Կոնյակ է կոնձում, ինչպես սառը թան,
    Իրեն բնորոշ դիմախաղությամբ,
    Նշան է անում գոհունակության,
    Ինքնագոհություն,՝ մի երանելի,
    Քծնանքի տարափ,՝ էլի ու էլի:

  4. Maxim says:

    Չգիտեմ ով է Վարդանիկի անվան տակ հանդես եկողը , բայց հասկացա մի բան . շատ է ուզում նմանվել Վարդանիկին , թեև այնքան հեռու է նրանից, որքան 58 թաղամասը Աշտարակից: Բայց թե կուզես նմանվել Վարդանիկին, պետք է գործիդ մեջ էլ գործ տվող չլինես, որ պատվանդանի քարի արժանանաս, բալիկ ջան:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728