Լիլիթ Գալոյանը, որը Մոսկվայում ընթացող «Moscow Open» շախմատային փառատոնի կանանց մրցաշարում Հայաստանի միակ մասնակիցն է, յոթերորդ տուրում հաղթեց Ալյոնա Բոգաչկովային եւ 5,0 միավորով բարձրացավ 19-րդ հորիզոնական: Սակայն Լիլիթը մրցանակային եռյակում տեղ գրավելու հնարավորություն գրեթե չունի, քանի որ նա ամբողջ երկու միավոր ետ է մնում միանձնյա առաջատար, ռուսաստանցի միջազգային վարպետ Մարինա Ռոմանկոյից եւ մեկ միավոր՝ մրցաշարային աղյուսակում նրան հաջորդող երեք մասնակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ