Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Գյումրվա անեկդոտ պատմեց

Փետրվար 09,2013 22:29

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԵրկրի նախագահը  Յուրի  Վարդանյանի օրինակով գովաբանեց  հումորասեր գյումրեցիներին

Մի քանի օր  է` Գագիկ Ծառուկյանի նվիրած տրակտորները Գյումրու  Թատերական հրապարակից դուրս չէին  գալիս, հազիվհազ կարողանում էին մաքրել 3 ամիս շարունակ կուտակված ձյունը: Բնականաբար այս մաքրությունը ոչ թե Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանների պատվին էր, այլ երկրի նախագահի: Իսկ երեկ այս նույն հրապարակում  բեմ տեղադրվեց, որպեսզի Սերժ Սարգսյանը իր քարոզարշավը գյումրեցիներին մատուցի այնտեղից:

Չնայած գյումրեցիների մեծ պատրաստությանը` ՀՀԿ առաջնորդը երկար ելույթ չունեցավ, Գյումրիում խոսեց այս քաղաքի բուն խնդիրներից` նշելով, որ բնակարանաշինությունն արդեն ավարտել են, իշխանությունների  հաջորդ քայլը պիտի լինի քաղաքի զարգացմանա մասին մտածելը,աշխատատեղեր ստեղծելն ու կյանքը Երևանից դեպի մարզեր ապակենտրոնացնելը:

Նախքան գյումրեցիների ցավոտ խնդիրներին անդրադառնալը, երկրի նախագահը շոյեց այս քաղաքի բնակիչներին`անեկդոտ պատմեց, ցույց տալով  գյումրեցիների հումորասեր լինելը: «Երբ Յուրի Վարդանյանը  դարձավ մոսկովյան օլիմպիադայի չեմպիոն, հեղինակելով մինչև այսօր չգերազանցված ռեկորդներ,   գյումրեցուն հարցնում են`  ինչո՞ւ Յուրի Վարդանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն  և ռեկորդակիր,  գյումրեցիք պատասխանում են` որովհետև Լեննագանից միայն Յուրիկին էինք ուղարկել օլիմիպիադա», – պատմեց Սերժ Սարգսյանը:

Այնուհետեւ նախագահը անդրադարձավ իր ծրագրերին, ասելով` ամեն ինչ անելու են, որ օր առաջ Գյումրի քաղաքը ավելի բարեկեցիկ ու բարեկարգ լինի, կրի քաղաքային կյանքին բնորոշ որակները: «Այս տարիների ընթացքում շարունակելու ենք Գյումրու վերականգման  դժվարին առաքելությունը` դրա համար չխնայելով ոչ ժամանակ, ոչ միջոցներ և ոչ էլ հոգածություն ու ուշադրություն: Բայց չեմ կարողանում չանդրադառնալ համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամին, որը սարսափելի ավերածություններ  առաջացրեց աշխարհի շատ, անգամ  բերեկեցիկ երկրների տնտեսություններում: Ցավոք,  մենք էլ անմասն չմնացինք այդ աղետի բացասական հետևանքներից ու հարվածներից, որոնց ուժգնությունն  իր վրա վրա վերցրեց հատկապես  տնտեսության առանցքային ճյուղերից մեկը` շինարարությունը: Արձանագրեցին տնտեսական անկման    անննախադեպ ցուցանիշներ, բայց նույնիսկ այս պայմաններում մենք երբեք  չենք դադարեցրել աղետի գոտուն ուղղված շինարարական աշխատանքները` այն դիտարկելով որպես ճիշտ այնպիսի առաջնահերթություն, ինչպիսին սոցիալական ու ռազմական ծախսեր  են մեր պայմաններում գտնվող որևէ պետության համար»:

Նախագահն ասաց, որ իր խորին համոզմամբ, «աղետի գոտի» արտահայտությունը  գնալով ավելի  քիչ է բնորոշում Գյումրի քաղաքը: «Եթե մարդուն ապահովում ես բնակարանով ու զուգահեռաբար  հնարավորություն չես տալիս  աշխատելու , արդյունքում մարդու  մոտ կորչում է վաղվա օրվա հավատը », -ասաց նախագահն` խոստանալով  հարկային նոր քաղաքականության միջոցով ներդրումներն ուղղել մարզերում, քաղաքային համայնքային   վայել ենթակառուցվածքներ ձևավորել, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնել, բարելավել քաղաքացիների սոցիալական վիճակը: Գյումրին, ըստ նախագահի,  պետք է դառնա արագ, դինամիկ  զարգացող բանկավայրերից մեկը:

Նշենք, որ վերջում Սերժ Սարգսյանը հավաքվածներին հորդորեց իրենց ձայնը տալ «Դեպի ապահով Հայաստան» ծրագրին: Իսկ հավաքվածները բացառապես պետական կառույցների աշխատակիցներ էին,  բուհերի դասախոսներ ու ուսանողներ, նույնիսկ դպրոցների աշակերտներ, որոնց ստիպողաբար էին բերել Թատերական հրապարակ:Մենք  ականատես եղանք, թե հրապարակից  մի քանի մետր հեռավորության վրա   ինչպես էին գազելեներով բերում տվյալ հիմնարկի աշխատակիցներին, որպեսզի հանրահավաքից փախչելու հնարավորթյուն  չունենային: Այս հանրահավաքին մասնակցում էին նաև մոտակա գյուղերի բնակիչները` «Հայոց Արծիվներ»  ցուցապաստառներով ու երկրի նախագահի մեծարող , աստվածացնող տողերով: Նշենք սակայն, որ նախագահի այցից հետո շատերը ցուցապաստառները մի կողմ շպրտեցին,  ու վայրկենապես հրապարակը դատարկվեց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Չարն էլ է միշտ հիշվում հավետ, անեցք նրա չար գործին,
    Եղբայրդ լինի, թե հերն ու մեր,՝ թե՛ մուրազով սիրած կին:

  2. Վանիկ says:

    Մեկ օր անց նույն տեղում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն էր գյումրեցիների հետ. հրապարակում փաթեթներով թափված էին Սերժ Սարգսյանի պաստառները…
    Իսկ թատրոնի շենքում ասեղ գցելու տեղ չկար: Մինչդեռ նրանց ոչ մեկ զոռով չէր բերել: Նրանց բերել էր հույսը: Իսկ գյումրեցին իր հույսը կապում է Րաֆֆի Հովհաննիսյան
    ի հետ:

  3. Эва says:

    Не надо говорить за всех. Если вам нравится Раффи Ованесян, это не значит, что за него весь Гюмри. А что касается брошенных плакатов, увижу своими глазами – не поверю. Я была свидетелем массового 10000-ого митинга “Армянских Орлов”, и могу сказать, что плакаты держались не один час и ни один плакат из огромного множества не был брошен.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728