Մոսկվայում ընթացող «Moscow Open» շախմատային փառատոնի տղամարդկանց ուժեղագույնների խմբում հանդես եկող եւ առայժմ մրցանակային տեղերի հավակնող մեր երկու շախմատիստները՝ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը, շատ կարեւոր միավորներ են կորցնում:
Ճակատագրական նշանակություն ունեցող մրցահատվածում մեր երկու շախմատիստները, թեւ յոթերորդ տուրում ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները, սակայն արդեն մրցանակային տեղի հավակնելու միայն տեսական հնարավորություններ են պահպանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ