«Իրանցիները ակտիվ գործում են Ադրբեջանում քարոզչական եղանակով: Ադրբեջանի հանրապետությունը աշխարհիկ պետություն է: Այդ պատճառով Իրանն այնտեղ կոնկրետ շիիզմ չի քարոզում, այլ առաջարկում է կրոնական բարոյականություն, հակաամերիկյան տրամադրություններ է բորբոքում», -«Վզգլյադ» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԳԱ Արևելագիտության ինսիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ Վլադիմիր Սաժինը, հավելելով. «Հայաստանի դեպքը առանձնահատուկ է: Իրանի հետ նրան կապում է քաղաքական միասնությունը: Այն քրիստոնյա երկիր է, որի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն: Այդ պատճառով, կարելի ասել, որ Իրանը Հայաստանի համար «կյանքի ճանապարհ է»»:
Պատասխանելով հարցին, թե զարգացա՞ծ է արդյոք հասարակ քաղաքացիների միջև կապը, Հայաստանի մասով Սաժինն ասել է. «Հայաստանը աշխարհիկ երկիր է, այնտեղ չկա «սուխոյ զակոն» ( ոգելից խմիչքի վաճառքի սահմանափակում), և աղջիկները շրջում են առանց հիջաբի: Այնպես որ, իրանցիները շատ են սիրում Երևանում անցկացնել իրենց հանգիստը: Սակայն ընդհանուր տնտեսական միջավայր դեռ չկա, խոսքը դեռ երկկողմ հարաբերություններին է վերաբերվում»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև