Լոկարնոյի ֆիլմերի փառատոնի այս տարվա բաց դռների բաժինը նվիրված է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կինոարտադրությանը: Այդ առիթով գործունեության ձեռքբերումների համար մրցանակը կտրվի վրացի ռեժիսոր և սցենարիստ Օթար Իոսելիանիին: Հայտնում է «Հոլիվուդ ռիփորթըր» պարբերականը:
Լոկարնո միջագային ֆիլմերի փառատոնը անցկացվում է Շվեցարիայի Լոկարնո քաղաքում, ամեն տարվա օգոստոս ամսին:
Փառատոնի բաց դռներ բաժնում ներկայացվում են ֆիլմեր և ֆիլմ արտադրողների գործեր այն երկրներից, որտեղ կինոն դեռ զարգացման փուլում է: Այս նախաձեռնության շրջանակներում ամեն տարի ընտրվում է տարբեր տարածաշրջան: 2013թ. 66-րդ փառատոնի համար ընտրվել է Հարավային Կովկասը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2013թ. մարտի հինգն է:
Փառատոնը կանցկացվի Օգոստոսի 7-17-ը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ