Լրահոս
Օրվա լրահոսը

5 հետաքրքիր փաստ դրոշների մասին

Փետրվար 09,2013 18:28

Աշխարհի ամենահին դրոշը: Չնայած այն բանին, որ առաջին դրոշներն ի հայտ են եկել Չինաստանում և Հնդկաստանում, այդուհանդերձ հնարավոր չէ հստակ ասել , թե կոնկրետ ինչ տեսք է ունեցել ամենաառաջին դրոշը, սակայն ապացուցված է, որ Դանիայի ազգային դրոշը՝ Դաննեբորգը, գործող դրոշներից հնագույնն է աշխարհում։

2.Ազդանշանային դրոշներ: Ծովային ծառայողների կողմից ժամանակին ստեղծվել և մշակվել է հատուկ լեզու, որը հնարավորություն կտա վերջիններիս հեռավոր տարածությունների պայմաննեում հաղորդակից լինել միմյանց հետ: Ազդանշանային դրոշները ծովագնացության մեջ լայնորեն սկսել են կիրառվել դեռևս 19-րդ դարի սկզբից:

2

 

3.Սպիտակ դրոշ: Այս տեսակի դրոշը միջազգայնորեն ճանաչված խաղաղության, զինադադարի և բանակցությունների առաջարկության նշանն է։ Սպիտակ դրոշը կրող մարդիկ չեն կարող կրակ բացել, սակայն միևնույն ժամանակ արգելված է կրակ բացել նրանց վրա։

 3

4.Ուրախ Ռոջերի դրոշ: Ուրախ Ռոջեր անվանումը տրվում է բոլոր այն դրոշներին, որոնք միտված են մատնանշելու տվյալ նավի ծովահենական պատկանելությունը։ Ամենահայտնի «Ուրախ Ռոջերը» խաչված ոսկորների ֆոնին պատկերված մարդու գանգի նկարն է:

4 (100)

 

5.Մարսի դրոշ: Այս դրոշը թեև ոչ մի իրավաբանական ուժ չունի, բայց ստեղծված է հատուկ Մարս մոլորակի համար: Դրոշի գուները պայմանավորված է մոլորակի ներկայիս վիճակի և ապագա ենթադրյալ զարգացման պատմության հետ: Կարմիր գույնը խորհրդանշում է մոլորակի այսօրվա տեսքը, իսկ կանաչն ու կապույտը՝ մոլորակի սպասվող տեսքը, երբ այն կենթարկվի տեռռաֆորմացիայի:

5 (59)

 

Աղբյուրը ` factroom.ru

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728