Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքագետների միության հայտարարությունը

Փետրվար 09,2013 17:58

Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին, ժամը 10 անց 30-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Տիգրան Մեծի փողոց, 23/1 հասցեում, շարունակվելու է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ իշխող վարչախմբի պատվերով հարուցված, սուտ մատնության վրա հիմնվող քրեական գործով դատավարությունը:

Մենք վերահաստատում ենք մեր համոզմունքը առ այն, որ ժողովրդի կամքով պատգամավոր ընտրված քաղաքագետից մանդատը խլելը և մարտի մեկի սպանդի գլխավոր կազմակերպիչներից մեկին հանձնելը, այդ նույն ժամանակ Հմայակ Հովհաննիսյանի դեմ երեք շինծու դատական գործերի հարուցումը ոչ այլ ինչ են, քան դաժան քաղաքական հաշվեհարդար ՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հմայակ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման համար: Այդ հաշվեհարդարը հայրենական քաղաքական դաշտը վերջնականապես այլասերելու և ամայացնելու ծրագրի իրականացման նախերգանքն էր: Հմայակ Հովհաննիսյանի դեմ սանձնազերծված դատական հալածանքների միջոցով իշխանությունները խոչընդոտեցին մեր մասնագիտական ջանքերով ձևավորված արժեքավոր քաղաքական ավանդույթի շարուանակությունը, կանխելով քաղաքական ուժերի միասնական քայլերը 2013 թվականի նախագահական ընտրությունների օրինականության վերահսկաման կարևորագույն գործում:

Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մտահոգ բոլոր կազմակերպություններին, քաղաքական ակտիվիստներին, միջազգային կազմակերպությունների հումանիտար ծրագրերի իրականացման համար պատասխանատուներին, Հայաստանում իրավական հասարակարգի ձևավորմամբ հետաքրքրված բարեկամ պետությունների դեսպաններին ուշադիր հետևել Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրականացվող դատավարություններին, որոնք ակնհայտորեն բացահայտում են ավտորիտար վարչախմբից դատաիրավական համակարգի կախվածության հրեշավոր անատոմիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Բարեփոխվող էին ձևանում;Հայիզմի արդարության և բարոյականության աստվածը Ս Սարգսյանն է; Երկրպագեք, դա անողնաշարավորներին շատ է օգնում;Դեռ գիտահետազոտական կենրոն է պետք բացել և ուսումնասիրելու հայի շանտաժածին տեսակը;Այդ տեսակը…օ, Նեջադի…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728