Ատամնաբուժների միջազգային օրը ասոցացվում է Ապոլլոնիա անունով մի քրիստոնյա աղջկա հետ: Բանն այն է, որ մեզանից 1764 տարի առաջ այս օրը աղջկան կրոնի պատճառով կապել են և ենթարկել տանջանքների՝ ստիպելով հրաժարվել քրիստոնեությունից: Ապոլլոնիան խնդրել է արձակել կապերը, որպեսզի դուրս գա և կատարի նրանց պահանջը, մինչդեռ աղջիկը հավատարիմ է եղել իր կրոնին և դավաճանելու փոխարեն իրեն նետել է կրակը: Դեպքն այնքան մեծ արձագանք է ունեցել ժողովուրդի վրա, որ լեգենդներ են հյուսվել այն մասին, որ միայն Ապոլլոնիայի անունը տալով, աղոթելով` ատամի ցավը կանցնի: Ի դեպ, աղջիկը դասվել է սրբերի շարքը:
Այսօր շատ ծնողներ իրենց երեխաների լռեցնելու և չարաճճիությունները կանխելու համար ասում են. «Խելոք մնա, թե չէ կտանեմ բժշկի, ատամնաբույժի մոտ»: Իսկ իրականում ատամնաբույժի մոտ չգնալու, կամ ավելի ճիշտ ատամների համար վտանգավոր հետևանքներից խուսափելու համար նախևառաջ անհրաժեշտ է խնամել ատամները: Ատամնաբույժ Սյուզաննա Փիլիսոփյանը, խոսելով բերանի խոռոչի հիգենիայից, ասում է. «Ցանկալի է, որ հիգիենայի միջոցները՝ ատամի մածուկը, խոզանակը ընտրվեն միայն ատամնաբույժի օգնությամբ: Կան ատամները ճիշտ լվանալու ձևեր. խոզանակով պետք է լվանալ լնդից դեպի ատամ, որպեսզի տեղի ունենա նաև լնդերի փափուկ հյուսվածքների մերսում»: Ատամնաբույժը հավելում է՝ պետք է օգտագործել նաև ատամնաթելեր, որոնք թույլ կտան լվանալ ատամների միջև ընկած շատ փոքր հեռավորությունները: Անհրաժեշտ է նաև լվանալ լեզուն:
Մի շարք հիվանդություններ՝օրինակ լնդերի հիվանդությունը, ծագում են ատամների վրա կերակրի մնացորդներից կուտակումից: Ինչ վերաբերում է քաղցրավենիքի վնասներին՝ Սյուզաննա Փիլիսոփյանը ասում է. «Կարելի է ասել, որ քաղցրավենիքը բակտերիաների հիմնական սնունդն է, որը հանգեցնում է կարիեսի և լնդախտի: Քաղցրավենիքի մնացորդները բերանում մնալու դեպքում հանգեցնում են բակտերիայի բազմացման և ատամնափառի ստեղծման, իսկ եթե ատամնափառը չի մաքրվում, ապա ավելի է հաստանում և այդպես դառնում է վնասակար ատամների համար»: Ատամների առողջությունը, ըստ ատամնաբույժի, վտանգում է նաև փափուկ սնունդը: Այն նաև պայմանավորված է բերանի խոռոչի հիգիենայի հետ, որը կարիեսի կանխարգելման հիմնական միջոցն է: Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կանոնավոր ստուգումները, ատամների մաքրումը և հիգիենան օգնում են կանխարգելել մի շարք հիվանդություններ, ինչպես նաև բարձրացնել կյանքի տևողությունը:
Այսօր նաև մերկապարուհիների միջազգային օրն է: Ի դեպ, առաջին մերկապարուհին Սոնա անունով մի կին էր, ով դեմ գնալով հասարակության պահանջներին, իր քայլով բողոքի ալիք բարձրացրեց: Սոնան ֆրանսիական կաբարե Մուլեն Ռուժում էր պարում: 1893-թվականի այս օրը նա ամբողջությամբ հանում է շորերը և շարժում մարմինը: Անպարկեշտ քայլի պատճառով նրան տուգանում են 100 ֆրանկով:
Այսօր մերկապարուհիները հայտնի են ամբողջ աշխարհում: Հիմնականում նրանք պարում են ակումբներում:
Նազենի Բաղդասարյան