Փետրվարի 7-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 500.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել:
Փետրվարի 8-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Գոռավան գյուղի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Հովիկ Ա.-ն և 1989 թ. ծնված Արա Բ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հովիկ Ա.-ն և Արա Բ.-ն ձերբակալված են:
ՀՀ ոստիկանություն