Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ընտրողների 69 տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին. The Gallup Organization

Փետրվար 09,2013 15:11

«Արմնյուզ» հայկական լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրման ընդգրկուն  ծրագիր, որի նպատակն է բացահայտել  և վերլուծել Հայաստանի բնակչության քաղաքական-հասարակական տրամադրությունները և կարծիքները, հետևել 2013-ի  նախագահական ընտրություններից առաջ ընտրական նախասիրությունների դինամիկային:

Այս ծրագրի համապետական ներկայացուցչական հանրային կարծիքի երրորդ` վերջին հարցումն իրականացվել է հունվարի 25 – փետրվարի 02-ը: «Քանի որ դաշտային աշխատանքները ավարտվեցին փետրվարի 2-ին, հունվարի 31-ի գիշերը թեկնածուներից մեկի վրա կատարված մահափորձի ազդեցությունը չէր կարելի գնահատել: Երրորդ հարցմանը մասնակցել է համապետական ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի 1,017 չափահաս բնակիչ», այս մասին «Մարիոթ» հյուրանոցում ասաց Gallup Organization-ի Արեւելյան Եվրոպայի երկրների մասով պատասխանատու Ռասա Ալիշաուսկիենեն:

Նա նշում է, որ հարցազրույցներն անցկացվել են ընտրողի տանը` դեմ առ դեմ: Հարցվողների ընտրության հարցում ամենամոտ ծննդյան կանոնն է օգտագործվել և արձագանքների մակարդակը կազմել է 65%:

Ալիշաուսկիենեն ներկայացնելով արդյունքները, ընդգծեց, որ պաշտոնական քարոզարշավի առաջին շաբաթվա վերջին հարցված ընտրողների 69տոկոսը քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին: Հարցման ընտրողների 11տոկոսը պատասխանել է, որ քվեարկելու են Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 5-ական տոկոսը` Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի, 1տոկոսը` Անդրեաս Ղուկասյանի օգտին: Արամ Հարությունյանին և Վարդան Սեդրակյանին աջակցել են հարցվածների ավելի քիչ, քան մեկ 1տոկոսը: Այսպիսով, հարցման մանակիցներ 9տոկոսն էլ դեռ չեն կողմնորոշվել, թե որ թեկնածուին են աջակցելու:

Միաժամանակ Ալիշաուսկիենեն հիշեցրեց, որ համապետական հարցման ժամանակ հարցումներ անցկացրել են Հայաստանի միայն այն քաղաքների հետ, ովքեր փաստացի գտնվում էին երկրում: Մինչդեռ ընտրական ցուցակը ներառում է նաև բոլոր նրանց, ովքեր գտնվում են արտասահմանում:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728