Դրա տերը չհասցրեց այն վայելել
Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում, բարձունքում հառնում է հսկա մի առանձնատուն, որը շուրջ երկու տասնամյակ անբնակ է: Դրա տերը՝ ծագումով նոյեմբերյանցի Գուրգեն Ամիրաղովը Թբիլիսիում գործարարությամբ կարողություն էր կուտակել, որի համար նրան կոչում էին «լորդ» մականունով:
Նոյեմբերյանի քաղաքային գերեզմանատանը կանգնեցված է «լորդի» շքեղ մահարձանը: 90-ական թվականների սկզբներին Գ. Ամիրաղովին դանակահարել է իր մանկության ընկերներից մեկը, սպանության դրդապատճառների մասին տարբեր զրույցներ կան: Մեր տեղեկություններով, Գուրգեն Ամիրաղովի տունը, որպես սեփականություն, դեռես գրանցված չէ իր ժառանգներից մեկի անունով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ