Հայ բարերար, հայտնի գործարար և արդյունաբերական ու էներգետիկ ծրագրեր իրականացնող համաշխարհային բարձր վարկ ունեցող ընկերությունների ղեկավար Հենրի Սարգսյանը այս տարվա ամենամեծ նվիրատվությունն է արել Զորյան ինստիտուտին՝ 100 000 դոլար: Գրում է «Արմենիան ռիփորթեր» պարբերականը:
Լիբանանահայ Սարգսյանը վաղուց է աջակցում ինստիտուտին, որի առաքելությունն է համամարդկային իրավունքների, ցեղասպանության և հայրենիք-սփյուռք հարաբերությունների հետ կապված հանրային իրազեկումը և կրթաթոշակ տրամադրելը:
Զորյան ինստիտուտի տնօրեն Ջորջ Շիրինյանի երախտագիտական նամակին Սարգսյանը պարզապես պատասխանել է. «Զորյան ինտիտուտը արժանի է մեր համեստ նվիրատվություններին»:
Պարբերականը գրում է նաև, որ Զորյան ինստիտուտը հրատարակել է Սամուել Շահմուրադյանի «Սումգայիթի ողբերգությունը» գրքի իսպաներեն թարգմանությունը, որը հիմնված է ականատեսների վկայության վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ