Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռեժիսոր. «Պատերազմում զոհվածների որդիները պատրաստ են հայրերի պես ջարդել թշնամուն» (Տեսանյութ)

Փետրվար 09,2013 14:58

«Կինը» կարճամետրաժ ֆիլմի ուղերձը

 «12 րոպե տեւողությամբ «Կինը» ֆիլմի նպատակն է` ճիշտ կերպով ներկայացնել հայ կնոջ կերպարը, ինչը, դժբախտաբար, չի անում ներկայիս հայկական կինոն,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանը, ապա հավելեց,-այսօր չեն խոսում հայ կանանց մասին, ովքեր օջախն են պահում, երբ ամուսինները խոպանում են կամ պատերազմի են գնացել: Ֆիլմի ուղերձն էլ հենց դա է` ցույց տալ մեր թշնամուն, որ պատերազմում զոհվածների տղաներն այսօր սահմանն են պահում եւ հարկ եղած դեպքում պատրաստ են իրենց հայրերի պես ջարդել թշնամուն, եթե վերջինս մեր հանդեպ ոտնձգությունների դիմի: Ֆիլմով մենք ցույց ենք տալիս աշխարհին, որ նորմալ պայմաններում ենք ապրում. թեւ ֆիլմում ազատամարտիկի տան պայմանները քննադատության են արժանացել, սակայն դա իրական է. տունը վերանորոգել են ծառայած երեք տղաները, որոնց հայրը մահացել  է պատերազմում: Իհարկե, կան նաեւ ազատամարտիկների աղքատ ընտանիքներ»:

Ռեժիսորի խոսքով. «Կինը» նկարահանվել է ոչ կոմերցիոն նպատակներով, այսինքն` այն փող աշխատելու համար չէ: Ֆիլմ այժմ մասնակցում է միջազգային կինոփառատոնների, որոնցում ներգրավված են նաեւ ադրբեջանական եւ թուքական ֆիլմերը: Խնդիրն այն է, որ այսօր ոչ կոմերցիոն ֆիլմերը չեն պրոպագանդվում, իսկ մրցակցային շեմը չհաղթահարած ֆիլմերը մեծ աղմուկ են բարձրացնում»:

«Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի» նախագահ Արտաշես Հովհաննիսյանը հայտեց, որ փետրվարի վերջին «Կինը» Լեհաստանում մասնակցելու է միջազգային կինոփառատոնի: Կենտրոնի գործունեության վերաբերյալ Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի Հայաստանում կազմակերպվում են ոչ կոմերցիոն ֆիլմերի փառատոններ, իսկ ընտրված լավագույն ֆիլմերը հետագայում մասնակցում են միջազգային փառատոնների:

«Կինը» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորած դերասանուհու` Զառա Հակոբյանըի համոզմամբ. «Մենք պատասխանատվություն ենք կրում մեր երեխաների դաստիարակության համար: Երբ բանակ ենք ուղարկում նրանց, վախ կա, որովհետեւ բանակը խաղաղ վիճակում չէ: Պարզապես հայրենիքն այսօր առավել մեծ ու վեհ գաղափար է, հետեւաբար` որդուն բանակ ճանապարհելուց ոչ թե պետք է վախենալ նրա վերադարձի համար, այլ հասկանալ, որ նա մեր սահմանն է պահելու»:

Ֆիմում հերոսուհին կորցնում է իր ամուսնուն, եղբորը եւ որդուն դաստիարակում միայնակ, «Նա արդեն զոհեր է ունեցել պատերազմում, բայց չի կարող որդուն չուղարկել բանակ, որովհետեւ արդեն այդ ոգով է նրան մեծացրել»,-հավելեց դերասանուհին:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728