Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ թեւերով է վեր-վեր թռչում դպրոցի տնօրենը

Փետրվար 09,2013 14:52

Նախընտրական այս շրջանում գործող նախագահն ինքն է բարձրաձայնում այն մասին, որ քանի դեռ երկրում ապահովված չէ արդարադատության մարմինների գործունեության օրինականությունը, ապահով Հայաստանի մասին երազել էլ չենք կարող: Միանգամայն իրավացի եզրակացություն, որի տակ կստորագրեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, պարզվում է՝ նախագահից սկսած:

Այժմ այն մասին, թե մեր երկրում գործո՞ւմ է, արդյոք, արդարադատությունը: Ինձ համար այս հարցի պատասխանը կլիներ 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հանցագործության մասին լրատվությամբ արածս հաղորդման արագ արձագանքը: Հաղորդումն այն մասին էր, որ Երեւանի Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրենը աշխատավարձ է դուրս գրում մարդկանց, ովքեր դպրոցում չեն աշխատում: Փառք Աստծո, իմ «հայտնագործությունը» գրավեց հանցագործությունների դեմ պայքարող պատկան մարմինների ուշադրությունը, եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեցին, որի համար շնորհակալ եմ: Հաղորդումս կարող էր նաեւ ընդհանրապես ուշադրության չարժանանալ, որովհետեւ պարզվում է, որ նշածս հանցանքները տարածված բնույթ են կրում ճիշտ այնպես, ինչպես շինարարության մեջ «ատկատը»: Ինչեւէ, ինձ համար մեր քաղաքացիների մուծած հարկերից գոյացող պետբյուջեից յուրաքանչյուր լումա տանելը մեծ մեղք է, որի համար մարդը, նույնիսկ մեր անօրեն երկրում, պետք է պատասխանատվություն կրի գործող օրենքի տառին համապատասխան:

Իրականում վերոնշյալ դպրոցի տնօրենը չի սահմանափակվում միայն չաշխատող մարդկանց աշխատավարձ տալով, նա կրճատման հրամաններով ազատվում է երեխաների կրթությունը հրաշալի կազմակերպող, որպես մանկավարժ իրենից մի քանի գլուխ բարձր կանգնած ուսուցիչներից: Դատարանը 2012թ. դեկտեմբերի 25-ին նրանցից մեկի՝ Գոհար Ստեփանյանի կրճատման հրամանը ճանաչեց անվավեր, սակայն մինչ օրս ուսուցչուհին, նույնիսկ ԴԱՀԿ-ի կատարողի միջնորդությամբ, չի վերականգնվել: Տնօրենն իրեն համարում է օրենքից վեր եւ չի կատարում դատարանի վճիռը: Մեր իրականության մեջ անմիջապես հարց է առաջանում, թե ո՞վ է այս անօրեն մարդու հենարանը, ո՞ւմ թեւերով է նա վեր-վեր թռչում, ո՞վ է այն բարձրաստիճան պաշտոնյան, ով այս օրերին համարձակվում է ապացուցել, թե որքան անհիմն են գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզները:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

կրթության փորձագետ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Կրթության փորձագետ, քաղաքագետ, էլ չգիտեմ ինչագետ կամ ինչատգետ… Էտ ո՞վ է այդ կոչումներն այդպես շռայլորեն բաժանում:

  2. Viktor A Badalyan says:

    Հարգելի Անահիտ,
    մեր երկրում արդարադատություն չկա: Երեվանից են ինձ ասում ու թվում է թէ բոլորը գիտեն: Անօրեն մարդու (դպրոցի տնօրենի) հենարանը սկսվել է Վանո Սիրադեղյանից (հնարաոր է որ ԼՏՊ չգիտեր) եվ կատարելագործվել է մեր Պետության հետագա նախագահների կողմից: Միակ նպատակն ընտրությունների կեղծելն է: (արդյունքում սերունդ փչացրեցին,բայց կարելի է ներել նրանց գեղցի էին(ի նկատի չունեմ գյուղացի)չհասկացան ինչ արեցին եվ ինչ են անում: Այսինքն մեկն է հասկացել մյուս երկուսին էլ հլը տաս տարի կա որ հասկանան:

    Viktor A Badalyan

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728