Արցախ հայրենակցական բարեգործական-հասարակական կազմակերպության հինգորերդ արտահերթ համաժողովում հայտարարություն է ընդունվել, որում մասնավորապես ասված է.
«Հայկական անկախ պետականության հիմքերը ավելի ամրապնդելու, ազատ եւ ինքնիշխան Արցախ կերտելու իրավունքի իրացման եւ մեր ժողովրդի անվտանգ ներկայի ու ապագայի համար մղված սրբազան գոյամարտի տարիներից ի վեր «Արցախ» հայրենակցականը հավատարիմ է մնացել իր որդեգրած սկզբունքներին եւ առաքելությանը: Նախընթաց հինգ տարիների ընթացքում դիմակայելով արտաքին տարաբնույթ մարտահրավերիներին՝ համաշխարհային ճգնաժամին հատկապես, վարելով ճկուն քաղաքականություն, Սերժ Սարգսյանը անձնական մեծ ջանքեր է ներդրել մեր երկրի առաջընթացը, կայունությունը ապահովելու, ժողովրդավարական նորմերն ու մեխանիզմները ամրապնդելու տարածաշրջանային գործընթացներում նախաձեռնողականություն եւ հստակություն ցուցաբերելու բնագծերում:
Հավատալով եւ վստահելով մեր նախագահի թեկնածուին, մենք, անկասկած, շարունակելու ենք պահպանել, ամրապնդել ձեռք բերվածը եւ աջակցելու ենք ընթացիկ հինգ տարիների համար Ս. Սարգսյանի ծրագրային դրույթներին, համոզված լինելով, որ ունենալու ենք ապահովված Հայաստան եւ ապահովված քաղաքացի: « Արցախ» հայրենակցական-հասարակական կազմակերպությոը հավատում է մեր ժողովրդի հավաքական եւ անհատական կարողություններին եւ հնարավորություններին, նրա համախմբվածությանը եւ կողմնորոշմանը: Եվ այդ հավատի եւ տեսանելի ապագայի ակնկալիքով եւ համոզվածությամբ, միասնական ջանքերի պատրաստակամությամբ, մենք հայտարարում ենք, որ 2013թ. փետրվարի 18-ին նախագահական ընտրություններում «Արցախ» հայրենակցականը համախմբված կերպով համատեղ ջանքերով ու ողջամտությամբ աջակցելու է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին»:
Արցախ հայրենակցականը կոչ է արել իր բոլոր անդամներին եւ համախոհներին ակտիվորեն մասնակցելու նախընտրական միջոցառում ներին, գործնական նպաստ բերելու ազատ, արդար եւ թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը եւ փետրվարի 18-ին քվեարկել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին:
Անամոթություն,՝ բարձր մակարդակով: