«Ուոլ սթրիթ ջուրնալ» թերթը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Վասիլի Գրոսմանի «Հայկական ալբոմ» գիրքը:
Այն բանից հետո, երբ ԿԳԲ գործակալները արգելք դրեցին նրա «Կյանք և ճակատագիր» վեպի վրա, սովետական գրող Վասիլի Գրոսմանը հետաքրքիր առաջադրանք ստացավ՝ գալ Հայաստան և թարգմանել պատերազմական վեպ: Այդ աշխատանքը նրան սովետական իշխանություններն էին տվել, այն մտքով, որ ավելի լավ է նրան զբաղեցնել, քան ռիսկի դիմեն, որ նա բողոքի արտասահմանցի լրագրողներին գրաքննության մասին:
Գրոսմանը Հայաստանում իր ճանապարհորդության մասին գրառումներ էր անում: «Հայկական ալբոմ»-ը պատմում է, թե նա ինչպես է երկու ամիս ծախսում ընկերներ ձեռք բերելու վրա, մեկնում մի հեռավոր գյուղ հարսանիքի մասնակցելու համար և թե ինչպես է կծու պղպեղ ու կոնյակ համտեսում:
Այս գիրքը կհետաքրքրի նրանց, ովքեր սիրում են նոր վայրեր բացահայտել:
«Անհայտ քաղաքի փողոցներում անցկացրած առաջին րոպեները միշտ յուրահատուկ են, ինչ էլ կատարվի հաջորդ ամիսներում կամ տարիներում, երբեք չի կարող փոխարինել այդ զգացողությանը: Այդ րոպեները լցված են միջուկային էներգիայի տեսողական համարժեքով, մի տեսակ միջուկային իշխանության ուշադրությամբ», – գրել է Գրոսմանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ